o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ժամանակ». Հայաստանը փետրվարի վերջից կազատվի՞ Վերին Լարսից...

12.01.2019 11:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
 «Ժամանակ». Հայաստանը փետրվարի վերջից կազատվի՞ Վերին Լարսից...

«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչեւ փետրվարի վերջ, հնարավոր է, գործարկվեն Վրաստանի հետ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սահմանային անցակետերը: Վրաստանի իշխանու­թյունները ստեղծում են միջգե­րատեսչական հանձնաժողով, որը պետք է զբաղվի վրաց-ռուսական համաձայնագրի իրականացմամբ, որը վերաբերում է աբխազական եւ օսական սահ­մանային անցակետերում ապ­րանքաշրջանառության մոնիտորինգին:

«Ժամանակ». Չեչենական բնակավայրից վրացական գյուղ տանող ճանապարհը՝ այլընտրանք Լարսին

Հանձնաժողովը ղե­կավարելու է Եկամուտների պե­տական ծառայության փոխնախագահը: Նախորդ տարվա նո­յեմբերի 30-ին Վրաստանը փո­խանցել է շվեյցարական ՏGS ընկերության հասանելիք գումարը, որով այդ ընկերությունը պետք է զբաղվի տեխնիկական նախապատրաստությամբ: Ըստ համաձայնագրի՝ տեխնիկական նախապատրաստության շրջանը տեւելու է 3 ամիս:

Կարելի է ենթադրել, որ ժամանակաշրջանի ավարտից հետո՝ փետրվարի վերջից, սահմանային անցակետերը, ի վերջ կսկսեն գործել, եւ Հայաստանի տնտեսությունը կազատվի Վերին Լարսի անցակետից կախվածությունից»:

Առավել մանր

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА