ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ովքեր են պատանի հանդիսատեսի թատրոնի նոր պաշտոնյաները

11.01.2019 18:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ովքեր են պատանի հանդիսատեսի թատրոնի նոր պաշտոնյաները

Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, որը գործում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ, նախորդ տարվա դեկտեմբերի 28-ից նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի` ԷՄԻՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ,ով նախկինում Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր:

«Ապամոնտաժել Օպերայի տարածքի բոլոր սրճարանները». քաղաքացիները պահանջում են (սոցհարցում)

Թատրոնի տնօրենի նոր ԺՊ-ին աշխատակազմի հետ ծանոթացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և շեշտել, որ թատրոնի արդյունավետ կառավարման համար հարկավոր են արհեստավարժ գեղարվեստական կազմի ապահովում, գնային ճկուն քաղաքականություն, աբոնեմենտային արդյունավետ համակարգի ներդրում, ճիշտ մենեջմենթ. «Այս թատրոնն իր ուղղությամբ այն օջախն է, որը դաստիարակում է մյուս թատրոնների հանդիսատեսին: Այստեղից է սկսվում սերը թատրոնների հանդեպ: Եթե մենք այս ցուրտ դահլիճում երեխաներին բերում ենք ներկայացում դիտելու, ապա նրանք ավագ տարիքում երբեք չեն ցանկանա որևէ թատրոն գնալ, որովհետև նրանց մանկական պատկերացումներում թատրոնը ցուրտ է, չհաշված մյուս բոլոր անհարմարություններն ու անհանգստությունները, որոնք ունենում են թատրոնում»,- նշել է փոխքաղաքապետը, անդրադառնալով դպրոցներում տարբեր ներկայացումների տոմսերի վաճառքի վերականգնմանն առնչվող հարցին՝ նշել,  որ պետք է ընդհանրապես հրաժարվել թատրոն հանդիսատես «բերման ենթարկելու» վատ սովորույթից»:

Ի դեպ, արդեն երկու օր է թատրոնն ունի նաեւ մենեջմենթի գծով նոր փոխտնօրեն` ԷԴԻՏԱ ԶՈՐԱԲՅԱՆԸ, ով մինչ այդ աշխատում էր Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնում:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА