o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԵՐԾԱՆՎԱԾ Է ՌՈՏՇԻԼԴՆԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

11.01.2019 15:47 ԹԵՄԱ
ՎԵՐԾԱՆՎԱԾ Է ՌՈՏՇԻԼԴՆԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

Ազդեցիկ The Economist շաբաթական հանդեսը համարվում է մոլորակի  հնագույն ֆինանսական տոհմի` Ռոտշիլդների գլոբալ խոսափող: Հանդեսի կազմի նկարների վերծանումը 2019թ.-ի համար իրականացրել են թաքնագիտության  փորձագետներ Իլյա եւ Յուրի Բելոուսները: Ստորեւ ներկայացնում ենք այդ վերծանումը:

Մայր Աթոռը հրապարակել է 2018 թվականի գործունեության ամփոփ տեղեկագիրը

ԴԱ ՎԻՆՉԻԻ ԿՈԴԸ

«Աշխարհը 2019-ին»` այդպես վերնագրված կազմի վերծանման բանալին դա Վինչիի կոդն էՄայիսի 2-ին լրանում է Վերածննդի դարաշրջանի այդ մեծագույն մտածողի մահվան 500-ամյակըԼեոնարդո դա Վինչիի` «ունիվերսալ մարդու» պատկերի ստեղծող համարվում է մասոնական օթյակի հիմնադիր, բանկիր, Ֆլորենցիայի կառավարիչ, Եվրոպայի խոշորագույն դրամատեր Կոզիմո դի Մեդիչին: Վերջինիս բանկային կայսրության զարգացման համար անհրաժեշտ էին օգնականներ: Մեդիչիի մտքով անցել էր գաղափար, որ նրանց կարելի է աճեցնել, օգտագործելով եգիպտական գաղտնի գիտությունները` երկու ձեռքերի հավասար հմտություն ունեցող երեխաներից հանճարներ ստեղծելու վերաբերյալ: Լեոնարդո դա Վինչին դարձավ Մեդիչիի «աճեցրածներից» լավագույնը եւ դրսեւորեց իր հանճարը գիտության եւ արվեստի տարբեր ոլորտներում: Նա երկու ձեռքերով միաժամանակ կարողանում էր գրել տարբեր տեքստեր եւ իր  հայտնի օրագրում գրառումներն անում էր աջից ձախ` տառերի հայելիական արտապատկերումով...

ՎԵՐԾԱՆՎԱԾ Է ՌՈՏՇԻԼԴՆԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

Հանդեսի «Աշխարհը 2019-ին» կազմի գաղտնագրումը կատարվել է դա Վինչիի ոճով: Նկարների կողքի մակագրությունները Լեոնարդոյի օրինակով արված են հայելիական: Դա ակնարկում է, որ ռեալ քաղաքականությունն իրականացվում է հետնաբեմում:

Ուշագրավ է, որ այս անգամ կազմի վրա  առկա են ընդամենը երկու գործող  քաղաքական դեմքեր` Պուտինը եւ Թրամփը,- նշում է Յուրի Բելոուսը:- Դա վկայում է աշխարհի բեմում Ռուսաստանի դերի մասին: Այդ երկու նախագահների հանդեպ Ռոտշիլդները ամենեւին էլ սեր չեն տածում: Հենց նրանցից էլ սկսենք:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2018 թվականի սև ցուցակը

 

ԹՐԱՄՓԸ

 

Թրամփի հայացքն ուղղված է չինական պանդա արջի եւ Վլադիմիր Պուտինի ուղղությամբ` այսինքն` դեպի իր աշխարհաքաղաքական մրցակիցներին: Թրամփի տակ բրիտանական բուլդոգն է: Փոքր-ինչ այն կողմ Հնդկաստանի փիղն է: Հենց այդ երկրներն են լինելու ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքականության կիզակետում:

 

ՊՈՒՏԻՆԸ

 

Նոր չէ, որ Ռուսաստանի նախագահի կողքին Ռոտշիլդների ամանորյա գաղտնագրված կազմի վրա հայտնվում են տարօրինակ խորհրդանիշներ: Այդ առումով Հայտնության չորս ձիավորները առանձնապես չեն զարմացնում: Դա նշանակում է, որ արեւմտյան քարոզչամեքենան շարունակելու է Ռուսաստանին ներկայացնել` որպես չարիքի կայսրություն: Հայելիական «Պուտինի խողովակաշարերը» մակագրությունը վկայում է, որ Արեւմուտքը վախենում է ռուսական գազատարներից: Հիշեցնենք, որ «Գազպրոմը» իրականացնում է երեք վիթխարի նախագիծ` խողովակաշարեր դեպի Չինաստան, Գերմանիա եւ Թուրքիա:

Փաշինյանի առաջարկած ոչխար պահելու ծրագիր 2019-ին նախատեսված չէ

 

ՊԱՐՈԴԻԱ. ՆՈՐ «ՎԻՏՐՈՒՎԻԱՆ ՄԱՐԴ»

Հանդեսի կազմին պատկերված է ոչ թե Լեոնարդոյի իդեալական մարդը, այլ դրա պարոդիան: Դա ակնարկում է հոգեւորի հետ կապը կորցրած ժամանակակից  մարդուն: Սակայն «նյութապաշտ մարդը» մոլորվել է նաեւ գետնի վրա կանգնած: Պատահական չէ, որ մարդու պատկերը չի տեղադրված շրջանագծի կամ քառակուսու մեջ, նա չի հենվում գետնին եւ ներկայացված է առանց ոտքերի: Մի ձեռքում մարիխուանան է, մյուսում` սմարթֆոնը, աչքերը ծածկած են վիրտուալ իրականության ակնոցով: Հենց այդպիսի մարդիկ են պետք աշխարհի ներկայիս գաղտնի կառավարիչներին: Մի ձեռքի վրա սխեմատիկորեն նկարված է ԴՆԹ-ն (այսինքն` դա փոփոխված գեներով մարդն է): Կրծքին գրված է «#MeToo», որը սեռական բռնության եւ ոտնձգությունների դեմ շարժման կարգախոսն է: Ակնարկվում է, որ ֆեմինիստական «#MeToo» շարժումը կրկին օգտագործվելու է ոչ միայն զանգվածներին սոցիալական հարաճուն անհավասարության խնդիրներից շեղելու, այլեւ` մեծ քաղաքական նպատակների համարԱջից` ձեռքում նա պահում է կշեռք, որին դրված են ԱՄՆ Գերագույն դատարանի անդամները: Թրամփի կուսակից Բրեթ Քավանոն ապահովեց Հանրապետականների գերակշռությունը Դեմոկրատների հանդեպ (5-ը ընդդեմ 4-ի), ինչը եւ նկարված է կշեռքի նժարներին: Իսկ Չորրորդ ձեռքում թենիսի գնդակն է: Սակայն նոր մարդը սպորտով չի զբաղվում, սակայն սիրում է մարզական  տեսարանները:

2019 թվականի բյուջեում կրթության ծախսերը կրճատվել են. Ջանջուղազյան

 

ԴԵՄՔԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

 

Դա Վինչիի իդեալական մարդու ծաղրանկարը զետեղված չէ Թրամփի դեմքի ոչ սիմետրիկությունը շեշտելու նպատակով: Դատելով հայելիական մակագրությունից` «Դեմքերի ճանաչման տեխնոլոգիա», կարելի է եզրակացնել, որ 2019-ին սաստկանալու է մարդկանց համատարած հետեւելը տեսախցիկների եւ նորագույն այլ տեխնիկական միջոցների, բնականաբար, նաեւ Facebook-ի միջոցով:

 

ԵՐԿԱՐԱՔԻԹ ԱՄԵՐԻԿԱՑԻՆ

14.05.2017 թվականի ավագանու ընտրությունների արդյունքները

Թրամփի նախընտրական խոստումը, իբր թե ԱՄՆ-ն չի միջամտելու այլ պետությունների ներքին գործերին, իսկ  Սպիտակ տունը կկենտրոնանա ներքին խնդիրների վրա, սուտ դուրս եկավ: ԱՄՆ-ն ի քիթը խոթում է ուր ասես եւ ավելի շատ, քան Օբամայի վարչակարգի օրոք: 2019-ին այդ միտումը կպահպանվի:

 

Շարունակելի

Թարգմանեց Արման ԱՐԱՄՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА