ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՅԼԱՍԵՐՈՒՄԸ ՄԵԾ ԹԱՓ Է ՍՏԱՆՈՒՄ ՆԱԵՎ ԱՅՍ ՏԱՐԻ

11.01.2019 22:20 ՄՇԱԿՈՒՅԹ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՅԼԱՍԵՐՈՒՄԸ ՄԵԾ ԹԱՓ Է ՍՏԱՆՈՒՄ ՆԱԵՎ ԱՅՍ ՏԱՐԻ

Իհարկե, մենք էլ կուզենայինք մշակութային տարին մեկնարկել լավ լուրերով, բայց պարզվում է` 2019-ինն էլ անպակաս չի լինելու մշակութային այլասերմամբ ու հակամշակույթով:

Մահացել է դերասան Սերգեյ Յուրսկին

Հիշո՞ւմ եք, որ ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն ընդունել էր ԼԳԲՏ համայնքի ակտիվիստ Գարիկ Ամոլիկյան անունով մեկին, որը, ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների, հայտնի է որպես տրանսգենդեր Կարաբինա: Ինչի՞ մասին էին խոսել Կարաբինան եւ Արայիկ Հարությունյանը, այդպես էլ անհայտ մնաց, սակայն Գ. Ամոլիկյանը հանդիպումից հետո բավական սկանդալային հայտարարություն էր արել, թե` «Շնորհակալություն ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանն՝ ի դեմս նախարար Արայիկ Հարությունյանի, շատ բավարարված եմ, տեսնենք մնացածը ոնց կգնա»:

«Ինքնապարգևատրումներն ինձ հիշեցնում են Բրեժնևի ժամանակները» Դավիթ Սարգսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ըստ էության, «մնացածն» էլ է լավ գնում, որովհետեւ Ա. Հարությունյանը ԿԳ նախարարից վերածվում է մի քանի ոլորտների, այդ թվում՝ մշակույթը համակարգող սուպերնախարարի, իսկ տրանսգենդեր Գարիկը քայլ է անում դեպի մշակույթՊարզվում է` այս տարի «Մեկ քառակուսի մետր» թատրոնի եւ կատարողական արվեստի 14-րդ միջազգային փառատոնի բացման արարողությանը կբեմադրվի ո՛չ ավել, ո՛չ պակաս Գարիկ Ամոլիկյանի «Ինքնությունների բախում» տրագիկոմեդիան, որի հեղինակն ու կատարողը հենց ինքն է` կիսամերկ վիճակում: Ընդ որում, վերջինիս համար թատերական աշխարհում կանաչ լույս է վառվել, այսպես ասած, նոր Հայաստանում: Եվ մինչ հանրությունը կարծում էր, թե փորձում են ազգին այլասերել` սկսելով Շուռնուխից, հենց մեր քթի տակ՝ Երեւանում, դեռեւս 2018-ի նոյեմբերին «Մեկ քառակուսի մետրի» շրջանակում Ամոլիկյանը նույն այս ներկայացման համար արժանացել է գլխավոր մրցանակի` այն համարելով «շատ կարեւոր քվիր հաղթանակ»:

​​​​​​​«Այ չտեսներ, չե՞ք մտածում ժողովրդի մասին, թե՞ արդեն էլ ժողովրդի կարիքը չունեք»

Ներկայացումը մի մարդու մասին է, ով պատերազմ է հայտարարում իր ներսում բախվող ինքնություններին: Ինքնությունները հերթով մոտենում են, մարդը չի ընդունում ոչ մեկին: Ամեն ինչ խանգարում է նրան, ոչ մի ինքնություն չի կարողանում մոտենալ իրեն£ Ի վերջո, նա դուրս է նետում բոլոր ինքնությունները եւ հրաժարվում դրանցից: Ամենից հոգնած մարդը, արժեզրկելով ամեն բան, այս կյանքում ձեռք է բերում անինքնություն, հարթում իր մեջ եղած կոնֆլիկտը: Այ, հենց այսպես էլ, անինքնություն ձեւավորելով, խեղում են ազգային ինքնությունը, ապականում մշակույթն ու տարածում այլասերում:

Նազենի Ղարիբյանն իր «աչքի գերանը թողած»` Օրբելյանին է մատնացույց անում

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА