ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆրեդ Դավթյանը բնակություն կհաստատի ԱՄՆ-ո՞ւմ

11.01.2019 14:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ֆրեդ Դավթյանը բնակություն կհաստատի ԱՄՆ-ո՞ւմ

Արդեն երկու օր է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի: Թատրոնի արդեն նախկին տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանի պաշտոնավարման պայմանագրի ժամկետն ավարտվել էր 2018թ. դեկտեմբերի 30-ին, եւ ՀՀ մշակույթի նախարարությունը որոշում է կայացրել թատրոնի PR մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանին 6 ամսով նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Առարկությունները հիմնականում ներկայացնում էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը

Օրերս տնօրենի նոր ԺՊ-ին փոխնախարար Նազենի Ղարիբյանը ներկայացրել է թատրոնի աշխատակիցներին, գեղարվեստական ղեկավարին եւ շեշտել. «Համաձայն ՀՀ մշակույթի նախարարության որդեգրած նոր քաղաքականության` բոլոր ՊՈԱԿ-ներում մինչ այժմ նշանակված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները նոր անձինք են, սակայն սա չի նշանակում, որ նախկին տնօրեններն այլեւս իրավունք չունեն մասնակցելու հայտարարված մրցույթին»,- ասել է Ն. Ղարիբյանն ու տեղեկացրել, որ տնօրենի թափուր պաշտոնի համար 6 ամիս անց, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ:

«Ռուսերեն չիմանալը կազդի թատրոնի աշխատանքի վրա» Ֆ.Դավթյան

Նշենք, որ Ֆրեդերիկ Դավթյանը թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 1999 թվականից, իսկ որպես դերասան, թատրոնում աշխատանքի է անցել 1983-ից:

«Իրավունքը» փորձեց կապ հաստատել Ֆ. Դավթյանի հետ, պարզելու, թե 6 ամիս անց նա կմասնակցի՞ տնօրենի մրցույթին եւ կշարունակի՞ աշխատել թատրոնում, որպես դերասան, սակայն Ֆ. Դավթյանը սկզբունքորեն չպատասխանեց հեռախոսազանգերին:

Այնուամենայնիվ, ըստ թատերական ոլորտում շրջանառվող լուրերի, Ֆ. Դավթյանը իր դիմումի համաձայն հեռացել է նաեւ թատրոնի դերասանի հաստիքից, ավելին` նույնիսկ ասում են, որ Սլավոնական համալսարանում ուսանող դուստրը եւս դիմում է գրել ինստիտուտից դուրս գալու համար, իսկ դպրոցահասակ դստեր փաստաթղթերը Ֆ. Դավթյանը դեռեւս սեպտեմբեր ամսից է վերցրել դպրոցից: Այդ լուրերի համաձայն` Ֆ. Դավթյանը մտադիր է ընտանիքով բնակություն հաստատել ԱՄՆ-ում:

ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Դավթյանը մեկնել է ԱՄԷ. «Ժամանակ»

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА