ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դատական նիստերի հետաձգումները` չպետք է լինեն իմ պաշտպանյալի կյանքի եւ առողջության հաշվին

11.01.2019 14:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Դատական նիստերի հետաձգումները` չպետք է լինեն իմ պաշտպանյալի կյանքի եւ առողջության հաշվին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ընթացող հայտնի Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավարությունը այսօր եւս հետաձգվեց: Հիշեցնենք այս գործով անցնում են 20 մեղադրյալ, որոնցից միայն մեկն է` Արթուր Վարդանյանը, շարունակում մնալ կալանքի տակ:

Հերթական արեւմտյան ավանտյուրան՝ Հայաստանի անվտանգության հաշվին

Նիստի հետաձգման պատճառների եւ Արթուր Վարդանյանի առողջական վիճակի վերաբերյալ փորձեցինք զրուցել Արթուր Վարդանյանի շահերի ներկայացուցիչ, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր, փաստաբան ԼԵՒՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ, ով նախ անդրադարձավ դատական նիստի հետաձգմանը նկատելով.

-Դատարանից տեղեկացրեցին, որ հերթական դատական նիստը չի կայանալու, քանի որ նոր հանրային պաշտպաններ են ներգրավված, ովքեր ծանոթանում են գործի նյութերին: Սույնի հետ կապված կարող եմ ասել, որ նման հետաձգումները ոչ մի աղերս չեն կարող ունենալ ողջամիտ ժամկետում դատարանի կողմից գործը քննելու եւ արդադատություն իրականացնելու հետ կապված: Ավելին, սույն գործի շրջանակում արդեն 3-4-րդ նիստը չի կայանում: Առկա է միջնորդություն Ա. Վարդանյանի խափանման միջոց փոխելու հետ կապված:

Ինչ վերաբերում է Վարդանյանի առողջական վիճակին պարոն Բաղդասարյանը մասնավորապես նկատեց.

- Տեւական ժամանակ է ինչ Արթուրի առողջության հետ կապված խնդիրներ են առաջացել: Ընդհուպ այն աստիճանի, որ մեկուսարանից վերջինիս տեղափոխել են ստացիոնար բուժման: Այնուհետեւ ըստ բժշկի գրած տեղեկատվության` կիսատ է մնացել բուժումը: Եւ այժմ գտնվում է մեկուսարանում, որտեղ էլ նրա մոտ գրանցվել է առողջության հետ կապված բացասական դինամիկա, որն օր-օրի զարգանում է: Հենց երեկ եմ տեսակցել եմ պաշտպանյալիս, նրա ամբողջ մարմինը պատված է անհասկանալի ցանով, ջերմությունը չի կարգավորվում: Եվ նման պայմաններում կարծում եմ, որ պաշտպանյալիս նկատմամբ իրականացվում է դաժան վերաբերմունք: 

Ուստի հրավիրում եմ ՄԻՊ-ի , Կարմիր Խաչի, ինչպես նաեւ պետական լիազոր մարմինների ուշադրությունը: Դատական նիստերի հետաձգումները`  չպետք է լինեն իմ պաշտպանյալի կյանքի եւ առողջության հաշվին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА