ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ի ղեկավարությունը հաջողեց հարթել բոլոր սուր անկյունները. Արա Սաղաթելյան

11.01.2019 14:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԺ-ի ղեկավարությունը հաջողեց հարթել բոլոր սուր անկյունները. Արա Սաղաթելյան

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն այսօր ԱԺ-ում լրատվամիջոցների համար կազմակերպված Ամանորի ավանդական ընդունելությունից հետո պատասխանեց Tert.am-ի հարցերին:

«Պետությունը թանկ է վճարելու այս ԱԺ-ի համար». «Աշոտյանը՝ «Առաջին դեմքից»

- Պարո՛ն Սաղաթելյան, Դուք հրաժարականի դիմում եք ներկայացրել, ինչո՞վ է պայմանավորված նման որոշումը և ինչո՞վ եք ծրագրում զբաղվել ապագայում:

- Դիմում դեռ չեմ ներկայացրել, ամենայն հավանականությամբ կներկայացնեմ օրվա վերջում կամ երկուշաբթի առավոտյան: Նման ընթացքը կարծում եմ ողջամիտ է և տրամաբանական: Թեև Ազգային ժողովի աշխատակազմն ապաքաղաքական մարմին է, և ինքս որևէ կուսակցության անդամ չեմ, այդուհանդերձ կարծում եմ, որ մեր երկրի ներկայիս քաղաքական առանձնահատկությունները հաշվի առնելով՝ ԱԺ գլխավոր քարտուղարը պետք է հեռանա այն քաղաքական թիմի և այն ղեկավարի հետ, ում հետ եկել է՝ խորհրդարանի նոր ղեկավարությանը հնարավորություն տալով այս պատասխանատու պաշտոնը վստահել իրենց թիմի ներկայացուցչին: ԱԺ գլխավոր քարտուղարի պաշտոնը լքելու մասին հրապարակավ հայտնել եմ դեռ դեկտեմբերին՝ աշխատակազմի համար կազմակերպված Ամանորի միջոցառման ժամանակ, շնորհակալություն եմ հայտնել ԱԺ նախագահ, հարգարժան պարոն Բաբլոյանին վստահության և համատեղ աշխատանքի հնարավորության համար, իսկ գործընկերներիս՝ միասին անցած ճանապարհի համար: Հորդորել եմ ապագայում ևս լինել նախաձեռնող, և բաց ու պատրաստակամ՝ իրականացնելու 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների գործունեության մասնագիտական ուղեկցումն ու սպասարկումը: Ընդգծելով աշխատակազմի դերը, որպես ինստիտուցիոնալ հիշողությունը կրող օրգանիզմի, վստահություն եմ հայտնել, որ մեր մասնագետները կանեն ամեն  հնարավորը և ունակ են պատվով լուծել իրենց առջև դրված խնդիրները: Անձամբ ես իմ առաքելությունն Ազգային ժողովում այս պահին համարում եմ ավարտված:

- Նախորդ տարի մեր երկիրը բարդ շրջան ապրեց։ Իշխանափոխությունից հետո տևական ժամանակ պետական կառավարման ապարատում անորոշություն էր, անգամ տեսակետներ կային, որ երկրում կառավարման ճգնաժամ էր հասունանում։ Այդ ընթացքում Ազգային ժողովի աշխատակազմն ինչպե՞ս է աշխատել, և ի՞նչ դեր է ունեցել կառավարման ճգնաժամից խուսափելու գործում։


- Կրկին հիշեցնեմ, որ Ազգային ժողովի աշխատակազմն ապաքաղաքական մարմին է։ Այն Ազգային ժողովի կարևորագույն ինստիտուցիոնալ մասնիկն է, որը մի կողմից ապահովում է խորհրդարանի ենթակառուցվածքների համապատասխանությունը պատգամավորների աշխատանքային կարիքներին, պահանջներին, իսկ մյուս կողմից՝ երաշխավորում է խորհրդարանի՝ որպես քաղաքական թիվ մեկ կառույցի այնպիսի կարևոր գործառույթների լիարժեք ու համակողմանի իրականացման համար ամբողջական պայմաններ, ինչպիսիք են ներկայացուցչական, վերահսկողական, օրենսդրական գործառույթները։ Գիտակցելով այս ամենը` Ազգային ժողովի աշխատակազմը հայտնի իրադարձությունների ողջ շրջանում արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապահովի պատգամավորների սահմանադրական լիազորությունների և գործառույթների իրականացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։ Մենք հասկանում էինք, որ լարված իրավիճակում չհաշվարկված անգամ մեկ քայլը կարող էր հանգեցնել պետական ապարատում լրջագույն ցնցումների, խաթարել իշխանության ճյուղերի առանց այն էլ փխրուն հավասարակշռությունն ու մեր պետությունը կանգնեցնել այնպիսի մարտահրավերների առաջ, որոնց հաղթահարումը հսկայական ռեսուրսներ ու ժամանակ կպահանջեր։

Հիշում եք, որ այդ լարված շրջանում առաջին հերթին Ազգային ժողովի ղեկավարությունը բավական նախաձեռնողական գործելաոճ էր որդեգրել, որի առանցքն էր շահագրգիռ բոլոր կողմերին բերել երկխոսության, համատեղ քննարկումների ու լուծումների ռացիոնալ դաշտ։ Ազգային ժողովի աշխատակազմը հենց այն մարմինն էր, որն իր մասնագիտական և կառավարչական ֆունկցիոնալ կարողությունների համադրմամբ սպասարկում էր խորհրդարանի ղեկավարության նախաձեռնությունները, որոնք, կրկնում եմ, կոչված էին հարթել բոլոր սուր անկյունները, վեր դնել պետության շահն այսրոպեական շահերից։ Անընդհատ փոփոխվող դրության պայմաններում մեզ համար կարևոր էր չխաթարել պետական կառավարման մեջ բացառիկ արժեք ունեցող ինստիտուցիոնալ հիշողության ապահովման սկզբունքը, չտրվել էմոցիաներին ու տուրք չտալ համընդհանուր խառնաշփոթին։  Եթե կարճ ձևակերպեմ՝ մենք երեք խնդիր ունեինք. ապահովել պատգամավորների ու նախագահության բնականոն աշխատանքը, ապահովել օրենսդիր մարմնի կապն իշխանության մյուս երկու ճյուղերի հետ և զուգահեռ ապահովել Ազգային ժողովում վարչարարական բարեփոխումների իրականացումը, աշխատակազմի մասնագիտական հմտությունների զարգացումը, միջազգային համագործակցության անխափանությունը, ստանձնած հանձնառությունների կատարումը և իհարկե՝ նոր Սահմանադրությամբ խորհրդարանական համակարգի անցնելու նորմատիվ գործընթացն ավարտին հասցնելը, որում խորհրդարանի աշխատակազմի և պատգամավորների համատեղ աշխատանքը հանգուցային կետերից մեկն  է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Նիկոլ Փաշինյանը իր էժանագին որակը բացահայտեց. Ֆեյսբուքյան էջում գրում է Կարապետ Ռուբինյանի կինը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА