o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲՈԿ-ի նախագահի «գիտական» սպանդը. «Ազգ»

11.01.2019 12:32 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԲՈԿ-ի նախագահի «գիտական» սպանդը. «Ազգ»

 «ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեն հրապարակել է այն հանդեսների անունները, որոնք կառույցի համար ընդունելի են, և որտեղ տեղ գտած ուսումնասիրությունները կարող են համարվել գիտական: Գիտաշխատողներն այդ որոշումն ավելի շատ գիտության հանդեպ արհամարհանք են համարում, քան՝ խելքին մոտ, գոնե մի քիչ:

Դա հեքիաթի ժանրից է. Գագիկ Հարությունյանը հերքում է՝ իրեն չեն ստիպել հեռանալ ՍԴ նախագահի պաշտոնից

Ըստ որոշման՝ գիտական չեն համարվում նաև այնպիսի պարբերականներ ու հանդեսներ, որոնք, մեղմ ասած, տասնամյակներ շարունակ իրենց ուսերի վրա են կրել գիտական աշխատանքները տպելու պարտականությունը, այդ թվում՝ «Բազմավէպը»:

Ավելին՝ Ս. Գոգյանի դուքանը, որպես գիտական հանդես, վերապահումներով է ընդունել, օրինակ, «Ցեղասպանագիտական հանդես» «Բանբեր Երևանի համալսարանի», «Բանբեր հայագիտության» և այլ՝ նմանաբովանդակ հանդեսները:

Երեք հարց է առաջանում
ա. Վերապահմամբ գիտական հանդեսը համարելը ո՞րն է
բ. Ո՞վ է Գոգյանին նշանակել այդ պաշտոնին
գ. Նշանակողը ե՞րբ է պատրաստվում նրան հեռացնել աշխատանքից, ու նոր, ստեղծված քաոսային իրավիճակը շտկելու ունակ նախագահ նշանակել»:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА