ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օպերատիվ

11.01.2019 12:10 ՔՐԵԱԿԱՆ
Օպերատիվ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 10-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք։

Օպերատիվ

Մասնավորապես՝ ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ձեռքբերման 15, անձնական ունեցվածքի գողության 12, մարմնական վնասվածք հասցնելու 7, խարդախության և ծեծի 4-ական, անձի առևանգման ու ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության 3-ական, յուրացման կամ վատնման և բժշկական օգնություն և սպսարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու հակամրցակցային գործունեության 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 9 և խարդախության 1 դեպք։ 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА