ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու՞ ձեր ավտոմեքենայի օդի թարմացուցիչը պետք է վարդի բույր ունենա

11.01.2019 11:01 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ինչու՞ ձեր ավտոմեքենայի օդի թարմացուցիչը պետք է վարդի բույր ունենա

Ավտոմեքենայի սրահում վարդերի բույրը կարող է պաշտպանել վթարներից: Այսպիսի անսպասելի եզրակցության են եկել Սասեքսի համալսարանի (Բրիտանիա) գիտնականները:

Այս գիշեր տեղի կունենա «արյունոտ» գերլուսնի ամբողջական խավարում

Մեքենայում օդի թարմացուցիչի լավագույն բույրն ընտրելու համար վարման խթանիչի օգտագործմամբ արտասովոր հետազոտություն են անցկացրել:  Մասնագետները թարմացուցիչն այնպես են ստեղծել, որ վթարներում հայտնվելու բարձր վտանգավորության իրավիճակներում որոշակի բույր է արտադրվել: Ընդ որում ստուգվել է, թե ինչպես  է մարդը նման հանգամանքներում արձագանքում իր անվտանգության սպառնալիքին:

Փորձագետները փորձարկել են վարդերի, մուշկի, կիտրոնի եւ այլ բույրեր:

Արդյունքում պարզվել է, որ վարդի բույրը 64 տոկոսով նվազեցրել է վթարներում հայտնվելու վտանգը, մինչդեռ մուշկի բույրը 46 տոկոսով մեծացրել է դժբախտ պատահարի վտանգը:

 Գիտնականները նշել են, որ հոտառությունը շատ ավելի հին զգացողություն է, քան տեսողությունը կամ լսողությունը: Այդ պատճառով ղեկին հոտերին մարդու արձագանքը ավելի արագ է տեղի ունենում, քան տեսողական կամ լսողական ազդանշաններին:

Միեւնույն ժամանակ մասնագետները կարծում են, որ վարդերի բույրը, որը պաշտպանում է վթարներից, չպետք է անընդհատ զգացվի մեքենայում, քանի որ այդ դեպքում դրանից կախվածություն է առաջանում: Մեքենայում օդը, նրանց խոսքով, պետք է բուրումնավետ դառնա ճանապարհին վտանգավոր իրավիճակի առաջացման ժամանակ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА