ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վիտամիններ գրիպի դեմ. Կպաշտպանե՞ն դրանք ձեզ եւ ձեր երեխաներին

11.01.2019 10:51 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Վիտամիններ գրիպի դեմ. Կպաշտպանե՞ն դրանք ձեզ եւ ձեր երեխաներին

Շատերն այսօր համոզված, որ գրիպից եւ սուր ռեսպերատորային վիրուսային ինֆեկցիայից /ՍՇՎ/ պաշտպանվելու համար անհրաժեշտ է մեզ վիտամիններ ընդունել եւ տալ դրանք նաեւ երեխաներին: Վիտամին C-ն դրանցից ամենատարածվածն է։ Այսօր նույնիսկ շատ առողջապահական աշխատողներ հավատում են, որ այն կարող է ապահովել հիվանդությունների կանխարգելումը:

Թեստ. Ի՞նչն է Ձեզ խոչընդոտում


Կարո՞ղ է վիտամին C-ի կամ վիտամինային կոմպլեքսների ընդունումն իսկապես պաշտպանել գրիպով եւ ՍՇՎ-ով վարակվելուց:

Մանկաբույժ Մարի Դարաքչյանը հիշեցնում է, որ լուրջ հետազոտություններ չկան, որոնք հաստատում են վիտամին C- ի պաշտպանական էֆեկտը գրիպի եւ ՍՇՎ-ի կանխարգելման գործում: Հետեւաբար, ընդունել այդ կամ մեկ այլ վիտամին՝ հույս ունենալով, որ այն կկանխի գրիպով կամ ՍՇՎ-ով վարակը, պետք չէ:
Ի վերջո, գրիպը վիրուսային հիվանդություն է, եւ չկա մեխանիզմ, որով վիտամինները կկարողանան պաշտպանել դրանից: Համարվում է, որ վիտամինները ամրացնում են իմունային համակարգը, սակայն, եթե անձը լիարժեք է սնվում, նրա օրգանիզմը մթերքներից ստանում է իր իմունային համակարգի համար անհրաժեշտ բոլոր վիտամիններն ու հանքանյութերը:


Վիտամին C- ն, ինչպես նշել է մասնագետը, պետք է ընդունել միայն այն դեպքում, երբ կա այդ վիտամինի լաբորատոր եղանակով հաստատված պակասությունն օրգանիզմում, եւ միայն բժշկի նշանակումով: Այն ինքնուրույն ընդունել եւ առավել եւս տալ երեխաներին, պետք չէ, հաստատել է մանկաբույժը: Նույնը վերաբերում է նաեւ այլ վիտամիններին եւ դրանց կոմպլեքսներին:


Նույն կարծիքին է Քլիվլենդի կլինիկայի ընտանեկան բժիշկ Դոնալդ Ֆորդը։ Ըստ նրա, այսօր մենք շրջապատված ենք վիտամինների եւ դեղերի գովազդներով, որոնք ենթադրաբար օգնում են կանխել կամ բուժել մրսածությունը եւ վերին շնչուղիների վարակը: Բայց իրականում չկա որեւէ ապացույց, որ այդ դեղերն իսկապես ներգործում են այնպես, ինչպես ասվում է իրենց գովազդներում:


Գրիպի եւ ՍՇՎ-ի իսկապես արդյունավետ կանխարգելման համար մասնագետները խորհուրդ են տալիս հաճախակի լվանալ ձեռքերը, հիվանդների հետ չշփվել, օդափոխել սենյակը եւ պարբերաբար բնակարանի խոնավ մաքրում կազմակերպել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА