ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արսենալի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստները.CIES Football

10.01.2019 22:38 ՍՊՈՐՏ
«Արսենալի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստները.CIES Football

CIES Football Observatory-ն ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» 4 ամենաթանկարժեք ֆուտբոլիստներին։

4-րդ հորիզոնականում շվեցարացի Գրանիտ Ջական է, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 62,9 մլն եվրո։

Մխիթարյանն այն ֆուտբոլիստների թվում է, որի ապագան «Արսենալում» վտանգի տակ է.Football London

3-րդ տեղում ուրուգվայցի կիսապաշտպան Լուկաս Տորեյրան է։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 74,3 մլն եվրո։

Երկրորդն Ալեքսանդր Լակազետն է։ Ֆրանսիացու տրանսֆերային արժեքը կազմում է 74,6 մլն եվրո։

«Զինագործների» ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է համարվում գաբոնցի Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։ Աֆրիկացի հարձակվողի տրանսֆերային արժեքը կազմում է 95,4 մլն եվրո։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА