ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2018թ. նախորդ տարվա համեմատ ՀՀ օդանավակայանների ուղևորահոսքն աճել է 11.9 տոկոսով

10.01.2019 17:31 ԹԵՄԱ
2018թ. նախորդ տարվա համեմատ ՀՀ օդանավակայանների ուղևորահոսքն աճել է 11.9 տոկոսով

2018թ. Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2 856 673 ուղևոր, որը 11.9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

2018թ. Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 10.5%-ով

«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի հաղորդմամբ, 2018թ. «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 10 տոկոսով: Եթե 2017թ. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 2,448,251 ուղևոր, ապա 2018թ. այդ ցուցանիշը կազմում է 2,690,727 ուղևոր:

2018 թվականին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 165,946 մարդ: 2017 թվականի 105,664 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 57 տոկոս:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա համեմատ, 9.8 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА