ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Միֆ է, որ մենք՝ հայերս, հյուրընկալ ենք․ Նազենի Հովհաննիսյան

10.01.2019 16:35 ՄՇԱԿՈՒՅԹ
Միֆ է, որ մենք՝ հայերս, հյուրընկալ ենք․ Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում գրել է․ 

«Միֆ է, որ մենք՝ Հայերս, հյուրընկալ ենք։ Լեգենդ է, հորինվածք, կամ ինքնախաբեություն։ Սոց. կայքերով տարածվող ատելության այս ալիքը խաղաղ, մեզ ոչ մի վատություն չանող օտարերկրյա այցելուների նկատմամբ մեր գլխին է կոտրվելու մի օր։ 

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Կտոր-կտոր»

Այսինքն մեր ակտիվ ու ատելությամբ իր բնակիչներին մեր դեմ թունավորող հարևանների հետ «սեր» ու «համերաշխություն» ենք խաղում, իսկ ուղղակի տուրիզմի կամ թեկուզ աշխատանքային միգրացիայով Հայաստան եկած հնդիկին, պարսիկին, թեկուզ ռուսին՝ շատ վատ վերաբերմունքով բացասում ենք։ Երդվում եմ, թե բան եմ հասկանում։ 

Ռուսները դարերով մեզ դիմանում են) 1 մլն 183 հզ 

ԱՄՆ - ում ասում են, որ մինչև 1 մլն կամ ավելի, Լիբանան (250000- ից ավելի) նույնը Իրանում... մի խոսքով թվերին շատերդ ինձնից լավ եք տիրապետում։ 

Ինչ խոսք պետք է վերասհկել, թե ովքեր են առհասարակ մտնում երկիր։Միֆ է, որ մենք՝ հայերս, հյուրընկալ ենք․ Նազենի Հովհաննիսյան) էն էլ դժվար... ) 

Հ.Գ. Շատ հետաքրքիր է յուրաքանչյուրիդ կարծիքը, փորձը, օրինակը, մանավանդ որ դրսում ապրող հայերն այդքան ակտիվ դերակատարում ունեն Հայաստանի կյանքում, և վստահորեն ապրել են օտարության մեջ շատ դժվարություններ՝ նախքան ինտեգրվելը։ 

Հ.Գ. Կխնդրեմ շարադրել տեսակետն առանց որևէ ազգի նկատմամբ վիրավորանքի, ատելության խոսքի կամ նսեմացման։ Պահելով քաղաքակրթության չափորոշիչները։

Եվ ամեն դեպքում նորից շնորհավոր Ամանոր»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА