ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արարատ Միրզոյանի բերած օրինակները բարձրացրեց Նիկոլ Փաշինյանի ճնշումը

10.01.2019 16:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արարատ Միրզոյանի բերած օրինակները բարձրացրեց Նիկոլ Փաշինյանի ճնշումը

Կառավարությունն այսօր քննարկեց տասնութ տարին լրացած որդեգրված անձին իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև իր կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը:

Նիկոլ Փաշինյանը իր էժանագին որակը բացահայտեց. Ֆեյսբուքյան էջում գրում է Կարապետ Ռուբինյանի կինը

Երկար քննարկումներից հետո, ի վերջո, որոշում կայացվեց հաստատել ներկայացվող նախագիծը։

Քննարկմանը մասնակցեց նաև ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ նշելով, թե, իրականում, գործ ունենք չափազանց զգայուն թեմայի հետ։

«Մենք այստեղ գործ ունենք ոչ թե զուտ կոռուպցիայի, այլ՝ մաֆիայի հետ: Ես վերջին ամիսներին փորձել եմ համառորեն այդ կծիկը քանդել, շարունակաբար ունեցել եմ զգացողություն, որ ինչ-որ բան այն չէ, որ շատ մոտ է ամեն բան բացահայտվելուն, վերջնական արդյուքն, ցավոք, չեմ կարողացել գրանցել», - ասաց նա։

Նա ընդգծեց, թե, իրականում, շատ ավելի ցավալի իրողություններ կան։

«Մասնավորապես, երեխաների օրգանների վաճառքի, այդ թվում՝ արտասահման որդեգրվողների», - ասաց նա։

Արարատ Միրզոյանն ասաց, թե դեռ ոչ մի դեպք չի բացահայտվել։

«Բայց շարունակաբար՝ հիմնավոր, թե անհիմն, կասկածներ կան, որ հատկապես երեք ուղղությամբ են երեխաներ որդեգրվում արտասահման և այդ երկրները հայտնի են վատ առումով: Երբեմն կեղծ կամ ոչ կեղծ մարդիկ որդեգրում են երեխաների տարբեր երկրներից ու հետագայում այդ երեխաները կարող են զրկվել, ասենք, մի երիկամից և այլն», - նշեց նա։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այդպիսի դե՞պք է գրանցվել, Արարատ Միրզոյանն էլ ասաց, թե  «օդում կախված համառ լուրեր կան»:

«Չէ, այս թեմաները շատ զգայուն թեմաներ են, կներեք, բայց այս ընթացքում ճնշումս բարձրացավ մի քիչ», - արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։

Արարատ Միրզոյանն էլ ընդգծեց, թե պետք է վերահսկողությունը ուժեղացնել, որ այս ռիսկերը իրականություն չդառնան։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА