ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուս դերասան Յուրի Ստոյանովը ռուսներին խորհուրդ է տվել այս տարի անպայման Երևան այցելել

10.01.2019 18:38 ՄՇԱԿՈՒՅԹ
Ռուս դերասան Յուրի Ստոյանովը ռուսներին խորհուրդ է տվել այս տարի անպայման Երևան այցելել

Կինոյի և թատրոնի հայտնի ռուս դերասան Յուրի Ստոյանովը «КоммерсантЪ» պարբերականի հետ կիսվել է ճամփորդությունների համար իր ամենանախընտրելի ուղղությունների ցանկով՝ խորհուրդ տալով ռուսներին 2019 թվականին անպայման մեկնել նաև Հայաստանի մայրաքաղաք Երևան:

«Եթե Իտալիա, ապա Գարդա լիճ: Եթե Ճապոնիա՝ Տոկիո և Կիոտո: Եթե Հնդկաստան, ապա Էլեֆանտ կղզի: Արժե այցելել Թբիլիսի և Երևան», - ասել է Ստոյանովը: 

Նա նաև խորհուրդ է տվել պարբերականի ընթերցողներին ԱՄՆ մեկնելու դեպքում այցելել Նյու Յորք, Սան Ֆրանցիսկո և Մեծ կիրճ, Ուկրաինայում՝ Կորսուն Շևչենկովսկի քաղաք ու Ռոս գետ:

Նույն անդրադարձում հայկական ծագումով հայտնի գիտնական, օվկիանոսագետ և քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարովն այս տարվա պարտադիր ուղղությունների իր առաջարկած ցուցակում նշել է Սանկտ Պետերբուրգը, ինչպես նաև Կրասնոյարսկն ու Նարյան Մարը:

​​​​​​​«Կեցցե ազատ ու անկախ Ադրբեջանը, որ վաղն է գալու»․ Հովհաննես Ազոյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА