ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երեխաների օրգանների վաճառք ունենք. Արարատ Միրզոյանը սենսացիոն հայտարարություն արեց

10.01.2019 12:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երեխաների օրգանների վաճառք ունենք. Արարատ Միրզոյանը սենսացիոն հայտարարություն արեց

Մանկատան սաներին պատշաճ կրթությամբ ապահովելն ավելի կարևոր է, քան նյութապես նրանց պատշաճ ապահովելը: Չնայած չեմ նսեմացնում նյութական ապահովածությունը:  Նախարարությունների հետ պետք է համագործակցել, որ  հասկանան՝ երեխաների կրթության ոլորտում ի՛նչ լուծումներ կան: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Երեխաների օրգաներ վաճառելու արդեն ԱԺ նախագահ դարձած Միրզոյանի մեղադրանքները սառույցին գրվեցին, թե՞

Նրա խոսքով՝ կարող են լինել կոռուպցիոն ռիսկեր որդեգրման ժամանակ. «Բոլորը գիտեն, որ կան այդպիսի պրոբլեմներ: Պետք է ստուգել դեպքերը, անմեղության կանխավարկածը չխախտել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի խոսքով՝ որդեգրման ժամանակ գործ ունենք մաֆիայի հետ: «Իմ աշխատելու ժամանակ փորձել ենք համառորեն  բացահայտել, բայց կծիկը չենք կարողացել քանդել: Շատ ցավալի իրողություն ունենք՝ երեխաների օրգանների  վաճառք: Այն ուղղությունները, որտեղից  երեխաներ են որդեգրում, հայտնի են այդ դեպքերով»,- մանրամասնեց  Միրզոյանը:

«Էդպիսի դեպք  գրանցվե՞լ է»,- զարմացած հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

«Չէ՛, բայց ըստ օդում կախված լուրերի՝ կան»,- պատասխանեց Միրզոյանը:

«Կներե՛ք, ճնշումս բարձրացավ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА