ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խորեոգրաֆիայի պետական թատրոն ներխուժեցին ԱԻՆ-ի ու Ոստիկանության օգնությամբ. (տեսանյութ)

09.01.2019 17:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Խորեոգրաֆիայի պետական թատրոն ներխուժեցին ԱԻՆ-ի ու Ոստիկանության օգնությամբ. (տեսանյութ)

«Իրավունքն» արդեն անդրադարձել էր, որ Խորեոգրաֆիայի պետական թատրոնում լարված իրավիճակ է: Թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին, եւ ՀՀ մշակույթի նախարարությունը չէր թարմացրել նրա աշխատանքային պայմանագիրը:

«Երբ արվեստի տաճար հանդիսացող թատրոնը շենացնելու փոխարեն կործանում են»

Արդեն նախկին տնօրեն Գ. Կարապետյանի համար նախարարության այդ քայլը անակնկալ է եղել, քանի որ ըստ նրա առանց իրեն զգուշացնելու է նախարարությունը նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Այսօր ՀՀ մշակույթի փոխնախարար ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԸ գնացել էր թատրոն, որպեսզի աշխատակազմին ծանոթացներ թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Փալանջյանին, սակայն` նրանց առաջ դռներ չբացվեցին: Որոշ ժամանակ անց նրանց հաջողվեց թատրոն ներխուժել Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Ոստիկանության միջամտությամբ:

 

Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյությում.

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА