ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ես ամաչում եմ որպես պատգամավոր եւ որպես քաղաքացի». Նաիրա Զոհրաբյան

06.01.2019 20:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ես ամաչում եմ որպես պատգամավոր եւ որպես քաղաքացի». Նաիրա Զոհրաբյան

«Իրավունքը» երեկ գրել էր, որ 54 տարեկանում մահացել է Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժ կրող «Դրոյի» գործով 1996-ին մահապատժի դատապարտված, իսկ 2003-ին մահապատիժը ցմահ ազատազրկմամբ փոխարինված ԱՐՄԵՆԱԿ ՄՆՋՈՅԱՆԸ: Նրան օրեր առաջ տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ սրտամկանի սուր ինֆակտ ախտորոշմամբ, իսկ ԱԺ յոթերորդ գումարման «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ խնդրանքով դիմել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որպեսզի ներում շնորհեն Արմենակ Մնջոյանին՝ քանի դեռ ուշ չէ:

«Գնդակահարեք, կամ` կախեք, դատելը քիչ է». Նաիրա Զոհրաբյան

Անդրադառնալով Ա. Մնջոյանի մահվան բոթին՝ Ն. Զոհրաբյանը գրել է. «Էլի չհասցրեցինք, էլի ուշացանք: Արմենակ Մնջոյանը մահացավ: Հայրենասեր մարդ, բացառիկ մտավորական, մարդ, ում համար ամենակարեւորը հայրենիքն էր, ազատությունը, արդարությունը: Ցանկացած խոսք այլեւս ավելորդ է, ցանկացած արդարացում այլեւս անիմաստ է, ցանկացած զղջում այլեւս նման է անամոթության։ Ես ամաչում եմ որպես պատգամավոր եւ որպես քաղաքացի»։

«Եթե մի նախարարություն ունենալու է մոտ 6-7 ոլորտ, այստեղ բացարձակ ոչ մի պրոֆեսիոնալիզմ չի կարող լինել»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА