ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹՐԱՄՓԻ 25-ԱՄՅԱ ԴՈՒՍՏՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐ ԶՈՒԳԸՆԿԵՐՈՋԸ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

06.01.2019 21:28 ԱԽ ԿԱՆԱՅՔ
ԹՐԱՄՓԻ 25-ԱՄՅԱ ԴՈՒՍՏՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐ ԶՈՒԳԸՆԿԵՐՈՋԸ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 25-ամյա դուստրը՝ Թիֆընի Թրամփը, վերջերս սոցցանցերի իր հետևորդներին է ներկաայցրել իր նոր զուգընկերոջը, գրում է Woman.ru-ն:

Միացյալ նաագների նախագահի դուստրն անցած տարվա դեկտեմբերի կեսից ի վեր Instagram-ի իր էջում ոչինչ չէր հրապարակել: Երկար դադարից հետո Թիֆընին հրապարակել է երիտասարդ տղամարդու ընկերակցությամբ Սպիտակ տնից արված մի լուսանկար:

Քիմ Քարդաշյանը դստեր 1-ամյակի կապակցությամբ դիսնեյան թեմատիկայով խնջույք է կազմակերպել (լուսանկարներ)

Ինչպես գրում է աղբյուրը, դա Մայքլ Բուլոսն է՝ Թիֆընիի նոր զուգընկերը: Երիտասարդը շինարարական սարքավորումների և տեխնիկայի վաճառքով զբաղվող Boulos Enterprises ընկերության ժառանգորդն է: Նա ծնվել է Լագոսում, իսկ այժմ բնակվում է Լոնդոնում: Ըստ լրատվամիջոցների՝ երիտասարդը նախագահի դստեր հետ ծաոթացել է անցած տարվա ամռանը:

Սեպտեմբերին երիտասարդ զույգը միասին հայտնվել էր Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ցուցադրություններից մեկին, սակայն այդ ժամանակ ոչ ոք չէր կասկածում, որ նրանք հանդիպում են: 

Թիֆընի Թրամփը ԱՄՆ նախագահի 5 երեխաներից 4-րդն է՝ ծնված Մառլա Մեյփլսի հետ ամուսնությունից:




 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА