o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գործունեությունս շարունակելու եմ ԱԺ-ում. Շիրակի մարզպետ

06.01.2019 11:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Գործունեությունս շարունակելու եմ ԱԺ-ում. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը դադարեցնելու է պաշտոնավարումը և վերցնելու է պատգամավորի մանդատը: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Մարզպետի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ շիրակցիներ, հաշվի առնելով մարզում վերջին ամիսներին իրականացրած արդյունավետ աշխատանքը և մեր քաղաքական թիմի սկզբունքային ձեռագիրը՝ համատեղ որոշում է կայացվել, և ես գործունեությունս շարունակելու եմ Ազգային ժողովում։ Քաջատեղյակ լինելով մարզի խնդիրներին՝ դրանց լուծումները տեսնում եմ օրենսդրական դաշտում։

Արարատի մարզպետին փոխարինող են պատրաստո՞ւմ. «Հրապարակ»

Մենք հեղափոխությունից հետո և ընտրությունների արդյունքում ճանապարհ ենք հարթել, որ միասնական ջանքերով Նոր Հայաստան կառուցենք։ Սա է պատճառը, որ մեր հետագա աշխատանքը հաջորդ մարզպետի հետ՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարների կրող և նույն քաղաքական թիմի անդամ, լինելու է կառուցողական ու նպաստավոր մարզի համար։ Վստահ եմ, որ նույն կերպ կհարգեք և կգնահատեք իմ իրավահաջորդին։ Հավատացեք, որ Շիրակի մարզի շենացման խնդիրները համատեղ ջանքերով լուծում կստանան»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА