o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կենդանակերպի 5 նշան, ովքեր գերադասում են միայնակ լինել

05.01.2019 19:21 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Կենդանակերպի 5 նշան, ովքեր գերադասում են միայնակ լինել

Երկվորյակներ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վախենում են պարտավորություններից։ Նրանք չափից շուտ են ձանձրանում։ Ցանկացած մանրուք կարող է շեղել նրանց ճանապարհից։ Երկվորյակները բազմակողմանի զարգացած մարդիկ են, նրանց համար դժվար է կայունության հասնել։ Երկվորյակներն անկանխատեսելի են, մարդկանց համար դժվար է վստահել եւ հույս դնել Երկվորյակների վրա։  

Ում է սպասվում ֆինանսական հաջողություն 2020 թվականին. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց կպարգևատրեն աստղերը

Աղեղնավոր

Աղեղնավորներին դուր է գալիս միայնակ լինել, քանի որ գնահատում են իրենց ազատությունը։ Նրանք լավ գիտեն, որ մտերիմ հարաբերությունները կապվածություն եւ պարտավորություններ են առաջ բերում։ Ոչինչ այդքան չի վախեցնում Աղեղնավորներին, որքան նույն տեղում երկար ժամանակ մնալը։ Աղեղնավորները չեն ցանկանում, որ հարաբերությունները կաշկանդեն իրենց, մշտապես արկածներ են որոնում։ Նրանք կարծում են, որ հարաբերությունները միայն խանգարելու են իրենց, դրանք ընկալում են որպես խարիսխ, որն իրենց պահում է նույն վայրում այն դեպքում, երբ իրենք ցանկանում ունեն նավարկել ծովում։

Խոյ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իմպուլսիվ են, սովոր են արագ գործել, ցանկանում են վայրկենական արդյունքների հասնել։ Չեն սիրում վատնել ժամանակը։ Խոյերը ցանկանում են շատ բան հասցնել կյանքում եւ չեն կարող իրենց թույլ տալ ժամանակ կորցնել։ Խոյերն արդեն իսկ հասկացել են, որ մարդկանց մեծ մասը դժվարությամբ է հասնում իրենց ետեւից։ Նրանք ավելի հեշտությամբ մարդկանց ետեւում կթողնեն, քան կհարմարվեն որեւէ մեկին։

Ցուլ

Ցուլերի կամակորությունը հիմնական պատճառն է՝ ինչու նրանք պետք է միայնակ լինել։ Նրանք լավ չեն ընդունում քննադատությունն ու դիմակայությունը։ Նրանց հայացքները բավական սահմանափակ են, Ցուլերի համար դժվար է լեզու գտնել մարդկանց հետ, հատկապես նրանց հետ, ովքեր իրենց նման չեն մտածում։ Իրենց շրջապատում են միայն համախոհներով։ Ցուլերը սիրում են, երբ մարդիկ կայուն են ու կանխատեսելի։ Բայց Ցուլերի մեծ մասն անկանխատեսելի է, ինչի հետեւանքով նրանց համար դժվար է լավ զգալ մյուսների ընկերակցությամբ։

Այծեղջյուր

Պրակտիկ են, չեն սիրում, երբ որեւէ բան կանգնեցնում է իրենց, շեղում։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները անսահման ամբիցիոզ են եւ ցանկանում են շատ բանի հասնել կյանքում։ Այծեղջյուրները հավատացած են, որ մյուսներն իրենց կշեղեն ու կխանգարեն։ Նրանք կարիք ունեն միայն մարդու, ում կհաջողվի նրանց մոտիվացնել առաջ շարժվել։ Այծեղջյուրները կարծում են, որ մտերիմ հարաբերությունները կխանգարեն հասնել նպատակներին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА