ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կենդանակերպի, որ նշանները կարող են երջանիկ զույգ լինել

06.01.2019 10:30 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Կենդանակերպի, որ նշանները կարող են երջանիկ զույգ լինել

Խոյ: Կարող են երջանիկ լինել Առյուծի, Աղեղնավորի կամ Երկվորյակի կողքին: Խոյերը լի են էներգիայով, կրքոտ են: Նրանց զուգընկեր է հարկավոր, ով իսկապես կկարողանա հետևել այդ ռիթմին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին դուր են գալիս արագ զարգացումները, սակայն բնավորության որոշ գծեր կարող են վախեցնել մարդկանց:

Հունիսի 16-ին սիրո եւ անձնական կյանքում հաջողակ եք լինելու. Օրվա աստղագուշակ

Ցուլ: Ցուլերը կարող են երջանիկ հարաբերություններ կառուցել Այծեղջյուրի Կույսի և Ձկների հետ: Փոփոխություններն այնքան էլ դուր չեն գալիս կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին, նրանք տանել չեն կարողանում անկանխատեսելիությունը: Այդ պատճառով նրանց զուգընկեր է հարկավոր, ով երբեք տհաճ անակնկալներ չի մատուցի:

Երկվորյակներ: Կարող են երջանիկ լինել Կշեռքի, Ջրհոսի, Խոյի կողքին: Երկվորյակների էներգիան անսահման է, նրանք նման զուգընկերոջ կարիք ունեն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին զուգընկեր է հարկավոր, ով ևս այդքան հետաքրքրասեր կլինի և կրքոտ մոտեցում կունենա կյանքի նկատմամբ:

Խեցգետին: Կարող են երջանիկ լինել Այծեղջյուրի, Կույսի և Ցուլի կողքին: Նուրբ հոգի ունեն, զգացմունքային են: Սիրում են հոգ տանել մարդկանց մասին, ինչը հաճախ անում են սեփական անձի հաշվին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին զուգընկեր է հարկավոր, ով հոգ կտանի նրա մասին:

Առյուծ: Կարող են երջանիկ լինել Կշեռքի, Ձկների, Խոյերի հետ: Ուժեղ են, իշխող: Երբեք չեն ամաչում խոսել զգացմունքների, մտքերի մասին: Նրանց զուգընկեր է հարկավոր, ով վառ անհատականություն կլինի:

Կույս: Կարող են երջանիկ հարաբերություններ կառուցել Ցուլերի, Այծեղջյուրի. Խեցգետնի հետ: Նրանց զուգընկեր է հարկավոր, ով կհասկանա պահանջները, հնարավորության սահմաններում կկատարի դրանք:

Կշեռք: Կարող են երջանիկ լինել Ջրհոսի, Երկվորյակների, Առյուծի հետ: Ցանկանում են լինել գեղեցիկ, խարիզմատիկ, յուրահատուկ մարդկանց կողքին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են երջանիկ լինել հենց այդպիսի զուգընկերոջ կողքին, հակառակ դեպքում կարող են արագ ձանձրանալ:

Կարիճ: Կարող են երջանիկ լինել Կարիճի, Խեցգետնի, Ձկների կողքին: Չեն սիրում ձանձրույթ, ցանկանում են լինել մարդու կողքին, ով կկարողանա իրեն նույն կերպ նվիրել հարաբերություններին, ինչպես իրենք:

Աղեղնավոր: Կարող են երջանիկ լինել Երկվորյակների, Խոյերի, Աղեղնավորների կողքին: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են ճանապահորդել, չեն սիրում, երբ իրենց կապում են հարաբերություններին: Միշտ ցանկություն ունեն որևէ նոր բան հետազոտելու: Աղեղնավորներին այնպիսի զուգընկեր է հարկավոր, ով հետաքրքրված է այն ամենով, ինչ ինքը:

Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են երջանիկ հարաբերություններ կառուցել Ցուլի, Կույսի, Խեցգետնի հետ: Որպես կանոն՝ կազմակերպված, բայց անհանգիստ կյանքով են ապրում: Երազկոտ են, հակված են վերցնել ավելին, քան կարող են տանել: Այծեղջյուրներին զուգընկեր է հարկավոր, ով կկարողանա երկնքից իջեցնել նրանց:

Ջրհոս: Կարող են երջանիկ լինել Երկվորյակներին, Խոյերի, Կշեռքների կողքին: Զարգացած ինտելեկտուալ կարողություններ ունեն: Կարող են երջանիկ հարաբերություններ կառուցել նույնքան հետաքրքիր մարդու հետ, ինչպիսին իրենք են, մարդու, ով կկարողանա գրավել ուշադրությունը, հետաքրքրություն առաջացնել:

Ձկներ: Կարող են երջանիկ լինել Կշեռքի, Խեցգետնի կամ Կարիճի հետ: Կարիք ունեն զուգընկերոջ, ով կկարողանա հոգ տանել իրենց մասին, ով կհասկանա իրենց նուրբ հոգին:

Նյութը esotericblog.ru-ից 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА