ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կենդանակերպի նշաններըԿենդանակերպի ո՞ր նշանների համար 2019 թվականը դժվար կլինի

04.01.2019 14:43 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Կենդանակերպի նշաններըԿենդանակերպի ո՞ր նշանների համար 2019 թվականը դժվար կլինի

armeniasputnik.am-ը գրում է.Աստղաբաններն ասել են, թե Կենդանակերպի որ նշանները դժվարությունների կբախվեն 2019 թվականին։2019 թվականին զգուշավորություն պետք է դրսևորեն Կույսերը, Ձկներն ու Երկվորյակները, քանի որ տարին նրանց համար բավականին դժվար կլինի։ Աստղաբաններն այս մասին ասել են ՌԻԱ Նովոստիին։ Նրանք նշել են, որ կյանքի նոր փուլ կսկսվի Հողի նշանի ներկայացուցիչների մոտ, այդ թվում` Այծեղջյուրների։

Երկվորյակների համար օրը բարենպաստ է նոր ծանոթությունների համար. Օրվա ասղտագուշակ

«Այծեղջյուրները կյանքի մեծ փոփոխությունների շեմին են կանգնած, բայց դա երկու տարի կտևի, այսինքն Այծեղջյուրների կյանքում մոտակա մեկ-երկու տարվա ընթացքում լուրջ փոփոխություններ կլինեն։ Այդ գործընթացն ամբողջովին կփոխի նրանց կյանքը, պետք է լինել զգույշ և համբերատար», – պարզաբանել է Վալերի Չուդինովը։

Աստղաբան Լիլյա Լյուբիմովան իր հերթին նշել է, որ Այծեղջյուրները պետք է ավելի ուշադիր լինեն աշխատանքում, եթե մտադիր են պաշտոններ զբաղեցնել, ապա պետք է «այդ մասին ավելի քիչ պատմեն, այլապես նրանց կարող են աչքով տալ»։

Նա նաև ընդգծել է, որ զգույշ պետք է լինեն Կույսերը, Ձկներն ու Երկվորյակները, քանի որ տարին նրանց համար բավականին ծանր կլինի։

«Կենդանակերպի այս նշանները պետք է ճշտապահ լինեն, քանի որ նրանց մոտ կարող է կյանքի բացասական շրջափուլ սկսվել, նրանք պետք է ավելի շատ հետևեն առողջությանը, հնարավորինս քիչ բախումների գնան, նախապես պատրաստեն անհրաժեշտ հաշվետվությունները, ուշադիր լինեն դատական գործերում, վճարեն տուգանքները», – ասել է նա։

Աստղաբանությունը հավատանքների և ուսմունքների համակարգ է, որը ենթադրում է տիեզերական մարմինների (աստղերի, մոլորակների, գիսավորների և այլն) հատկությունների և շարժման ազդեցությունը երկրային իրականության՝ բնության, մարդու և մարդկային հանրության ճակատագրի վրա։

Աստղաբանական գործունեության հիմնական մեթոդը աստղաբանական գծապատկերների (որոշակի ժամանակահատվածում երկնային մարմինների տեղակայման սխեմատիկ պատկեր) կառուցումն ու մեկնաբանումն է։

Հորոսկոպը մոլորակների, լուսատուների և այլ երկնային մարմինների դիրքերի արտապատկերումն է խավարածրի վրա ժամանակի տվյալ պահի և աշխարհագրական տվյալ վայրի նկատմամբ։

Աստղաբանական քարտեզը, որը արտացոլում է երկնքում մոլորակների սխեմատիկ դասավորվածությունը, այլ ոչ թե նրանց դասավորվածությունը հորիզոնի նկատմամբ, կոչվում է կոսմոգրամա։ Այսինքն` կոսմոգրաման արտացոլում է Արևային համակարգի հարաբերական դասավորվածությունը կոնկրետ պահին, սակայն ոչ նրանց տեսանելիությունը երկրի մակերևույթի կոնկրետ կետից։

Այն կիրառվում է տարածության այդ կետի և պահի հետ կապված իրադարձությունները կանխատեսելու համար։

Հորոսկոպում հաշվի են առնում երկնային մարմինների փոխդասավորվածությունը և նրանց դիրքը Կենդանակերպի 12 նշանների նկատմամբ։

Նոր ժամանակների արևմտյան աստղաբանները հորոսկոպ կազմելու համար, կախված այն դպրոցից, որին հարում են նրանք, բացի septennaire–ի մոլորակներից (Արև, Լուսին, Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր, Սատուրն), որոնք հայտնի են հնուց ի վեր, հաշվի է առնվում նաև Ուրանի, Նեպտունի, Պլուտոնի, որոշ խոշոր աստերոիդների և ֆիկտիվ կետերի դիրքը։

Վիշապի տարում ծնվածների համար ամենահաջող ամիսները լինելու են փետրվարը, մայիսը, հուլիսը. Արևելյան հորոսկոպ՝ 2019-ի համար

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА