o C     24. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որքան գումար կաշխատեք 2019-ին. ֆինանսական հորոսկոպ

03.01.2019 10:58 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Որքան գումար կաշխատեք 2019-ին. ֆինանսական հորոսկոպ

Խոյ

Խոզի տարին հաջողություն կբերի։ Կհիշեք ծրագրի մասին, որը վաղուց էիք հետաձգում, եւ այն աստիճանաբար եկամուտ կապահովի։ Սկզբնական շրջանում բարդ կլինի, հնարավոր են լուրջ կորուստներ, որոնք կարող եք վերականգնել եւ եկամուտ ունենալ։ Աստղերը խորհուրդ են տալիս չվատնել գումարը եւ խելամիտ վերաբերել ֆինանսական միջոցներին։

ՀՈՒԼԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

Ցուլ

Որքան շատ աշխատեք, այնքան շատ գումար կվաստակեք։ Այո՛, աշխատանքը կարող է հոգնեցել, բայց այն հնարավորություն կտա կայունության հասնել։ Պայքարեք ալարկոտության դեմ, եթե ցանկանում եք մեծացնել եկամուտը։

Երկվորյակներ

2019թ. հեշտությամբ գումար կվաստակեք եւ հեշտությամբ կծախսեք այն։ Բացառված չէ, որ դադարեք կարեւորել ֆինանսական կայունությունը եւ գումարը վատնեք այն վաստակելուց անմիջապես հետո։ Փորձեք խուսափել դրանից։ Տարվա երկրորդ կեսին կարող եք խնդիրներ ունենալ, որոնց լուծման համար մեծ գումարի կարիք կլինի։

Խեցգետին

Խոզի տարին բարենպաստ ազդեցություն կունենա ֆինանսական վիճակի վրա։ Եկամուտների մակարդակը կբավարարի ձեզ, թեեւ մյուսներին կարող է համեստ թվալ։ Հարկավոր է լուրջ ուշադրություն հատկացնել մասնագիտական գործունեությանը։ Այն կարող է լուրջ եկամուտների աղբյուր դառնալ։ Գումար մի խնայեք որակավորումը բարձրացնելու համար։

Առյուծ

2019թ.-ին ստիպված կլինեք շատ աշխատել։ Ամենայն հավանականությամբ, սկզբունքները վերանայելու կարիք կլինի՝ եկամուտ ստանալու համար։ Հնարավոր են նաեւ տարաձայնություններ աշխատավայրում։ Բացառված չէ, որ օգնության ձեռք մեկնեն մարդիկ, ումից ամենաքիչն էիք դա սպասում։

Կույս

Նյութական միջոցները կբավարարեն ապրուստի համար։ Այս տարվա գլխավոր խնդիրը գումարը պահպանելն է։ Անզգուշության դեպքում կարող եք մեծ գումար կորցնել, որը որոշ ժամանակ անց վերադարձնելու հնարավորություն կունենաք։ Մի վշտացեք ֆինանսական խնդիրների պատճառով. այդ ամենը ժամանակավոր է։

Կշեռք

Տարին կայունություն չի խոստանում։ Կշեռքները հավատացած են, թե եկամուտները կարող են կրկնապատկվել առանց ջանքերի եւ շատ արագ։ Հիշեք, որ հաջողության եւ ֆինանսական բարեկեցության հասնելու համար ուժ եւ համբերություն է հարկավոր։

Կարիճ

Տարվա առաջին կեսը դինամիկ ու վառ կլինի, այդ թվում՝ ֆինանսական առումով։ Լուրջ գումար աշխատելու հնարավորությունները կմեծանան, եթե ուշադրություն դարձնեք առաջարկներին, որոնք կստանաք տարվա ընթացքում։ Եթե վերանայեք ծախսերը, գումար խնայելու եւ ներդրում անելու հնարավորություն կունենաք։  

Աղեղնավոր

Աստղերը խորհուրդ են տալիս տարվա առաջին կեսին գումար չխնայել ժամանցի վրա։ Միայն լավ հանգստանալու դեպքում կարող եք կրկնապատկել եկամուտը։ Սպասվում են շահավետ առաջարկներ, կարող եք եկամտի լրացուցիչ աղբյուր ունենալ, որը կապված կլինի ձեր նախասիրության հետ։ Պետք չէ պարտքեր կուտակել եւ պարտքով գումար տալ։ Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։

Այծեղջյուր

Սիրում են շքեղ ապրել եւ վատնել գումարը։ Աստղերը խորհուրդ են տալիս խելամիտ վերաբերվել գումարին, հակառակ դեպքում կարող եք պարտքեր կուտակել։ Գումար ներդրեք կարեւոր նպատակների համար։

Ջրհոս

Տարին ֆինանսական կայունություն է խոստանում։ Բազմաթիվ անգամներ գումար վաստակելու հնարավորություն կունենաք։ Շահավետ առաջարկի սպասեք, որն ապագայում կարող է վերածվել եկամտաբեր ծրագրի։ Միայն թե մի թուլացեք, գումար կկարողանաք վաստակել մեծ դժվարությամբ։

Ձկներ

Ֆինանսական կայունությունը կուղեկցի այս նշանի ներկայացուցիչներին։ Մեծ է լուրջ ծախսերի հավանականությունը։  Հարկավոր է զգուշավոր լինել նոր գործարքներ կնքելիս, ուշադրություն դարձնել մանրուքներին եւ խոշոր պայմանագրեր չստորագրել։ Գումարը պահպանելու համար ստիպված կլինեք սովորել «ոչ» ասել նրանց, ովքեր չարաշահում են ձեր բարությունը։

 

Աղբյուրը՝ Clutch

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА