ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տարվա գույնը, կամ Կլարան Կարլից «գողացավ» կորալը

02.01.2019 13:20 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Տարվա գույնը, կամ Կլարան Կարլից «գողացավ» կորալը

Իսկ դուք ի՞նչ գույնի մեջ եք դիմավորել նոր տարին: Չլինի՞ կորալով: Եթե այո, շնորհավորում ենք, դա նշանակում ՝ դուք թրենդի մեջ եք եղել, բայց հաշվի առեք այն փաստը, որ այս գույնը ոչ բոլորին է սազում: Պետք է կարողանալ այն կրել ճիշտ համադրությամբ:

Թաշկինակ-մազակալները՝ այս տարվա թրենդ. Ինչպե՞ս կիրառել դրանք

Կորալը բավականին քմահաճ երանգ է: Դրա սխալ համադրությունը եւ կտրվածքը կարող են ձեզ վրա ունենալ հակառակ էֆեկտը՝ ցուցադրելով ձեր թերությունները: Օրինակ՝ նեղ կտրվածքը կարող է կնոջը գեր ներկայացնել՝ ընդծելով նրա բարեմասնությունների ոչ այնքան ցանկալի կողմերը, թեպետ շատ տղամարդիկ կարծում են՝ բարեմանասնությունները երբեք ավելորդ կողմեր չեն կարող ունենալ:

Ի դեպ, տղամարդկանց նորաձեւության մեջ եւս կորալը ակտուալ գույն է համարվում:

Բայց այս դեպքում այն արտահայտվում է որոշ դետալների միջոցով՝ մանժետներ, թաշկինակներ, նույնիսկ, գնդասեղներ…Բայց համաձայնվեք, որ այս երանգի կոստյումները մի փոքր տարօրինակ են նայվում տղամարդկանց հագին, նույնիսկ, եթե այն կրում է բրուտալ Նիքոլաս Քեյջը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի թրենդային look՝ հայտնի բրենդների ցուցադրություններից: Դե, այո, այս նմուշները ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ ձեռք բերել, բայց փոխարենը՝ նմանատիպ հագուստ կարելի է պատվիրել ցանկացած դերձակի մոտ:

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Grazia, Wireimage, Splash

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА