ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ է սպասվում կենդանակերպի նշանների ներկայացուցիչներին 2019-ին

02.01.2019 10:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Ինչ է սպասվում կենդանակերպի նշանների ներկայացուցիչներին 2019-ին

Խոյ

Տարին հաջող է կրություն ստանալու, բիզնեսն ընդլայնելու եւ ճանապարհորդելու համար։ Աշխատասիրությունն է ու էներգիան կբավարարեն նախանշված նպատակներին հասնելու համար։ Միայն թե փորձեք շատ կամակոր չլինել եւ լսել շրջապատի կարծիքն ու խորհուրդները։ Աշխատանքային նոր հեռանակարներ են սպասվում, որոնք կարող են ազդել անձնական կյանքի վրա։ Փորձեք հավասարակշռություն գտնել։

Հունիսի 16-21-ը հանրապետությունում սպասվում է անձրև

Ցուլ

Աշխատանք, աշխատանք ու կրկին աշխատանք… Նոր հորիզոններ նվաճեք, փորձեք կայունացնել նյութական կացությունը, իրականություն դարձնել երազանքներն wւ նպատակները։ Հուզառատ տարի է սպասվում, սեր, ամուսնություն…

Երկվորյակներ

Խոզի տարին ձեզ հաջողություն կբերի ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական կյանքում։ Սպասվում են նոր սիրավեպեր, որոնք կարող են եւ լուրջ չլինել։ Հաճելի անակնկալների, դիրքերի ամրապնդման ու բազմաթիվ դրական հույզերի սպասեք։ Տարին հատկապես արգասաբեր կլինի ստեղծագործող մարդկանց համար։

Խեցգետին

Ամեն բան կախված կլինի նրանից՝ որքանով եք ներդաշնակ ինքներդ ձեզ եւ աշխարհի հետ։ Պետք չէ հեռանալ հասարակությունից, փորձեք ավելի համարձակ, համառ լինել, ինչը թույլ կտա երջանկություն կառուցել։

Կույս

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար տարին կիսվում է երկու մասի. առաջին կեսը նվիրված կլինի կարիերային, երկրորդը՝ սիրո որոնմանը։ Մասնագիտական հաջողությունների կարող եք հասնել միասնական թիմի եւ իրավիճակի մշտադիտարկման շնորհիվ։ Այդ դեպքում եկամուտը կայուն կլինի։

Կույս

Օգտագործեք ինտելեկտուալ կարողությունները, բիզնես ծրագիր կազմեք։ Դադարեք շփվել չարակամ մարդկանց հետ։ Անձնական կյանքը բուռն կլինի՝ սեր, կիրք, հույզեր։

Կշեռք

Փոփոխությունների ցանկությունը կարող է հանգեցնել աշխատանքի կամ մասնագիտության փոփոխության, նոր գիտելիքների կարիք կլինի։ Կայուն կամ լրացուցիչ եկամուտ կունենաք։ Հարաբերությունները ներդաշնակ կլինեն։ Բազմաթիվ արկածներ են սպասվում։

Կարիճ

Իրականություն դարձրեք կարճաժամկետ ծրագրերը, լիդեր եղեք։ Աշխատանքը կմղվի երկրորդ պլան, առաջին պլանում սերը կլինի։ Գրավչությունը կարող է օգնել լուծել նաեւ գործնական խնդիրներ։ Ամուսնացած կարիճների համար բարդ կլինի դիմակայել գայթակղությանը։

Աղեղնավոր

Տարին հաջող ու հագեցած կլինի՝ նյութական բարեկեցություն, ինքնադրսեւորում, ճանապարհորդություններ եւ երեկույթներ, նոր կապերի հաստատում եւ պայմանագրերի ստորագրում։ 2019թ.-ը հաջող է ներդրումների, բիզնեսի ընդլայնման, կյանքի ուղեկցի փնտրտուքի համար։ Մի մոռացեք հանգստի եւ առողջ քնի մասին։

Այծեղջյուր

Տարին փոփոխություններ է խոստանում։ Այն հաջողակ է ցանկացած նախաձեռնության, ռոմանտիկ հարաբերությունների եւ աշխատանքային հաջողություններ գրանցելու համար։ Մինչեւ վերջ պնդեք ձեր կարծիքը եւ ավելի շատ լսեք ձեզ։

Ջրհոս

Եսասիրությունը կարող է չար կատակ խաղալ՝ դառնալով հակասությունների պատճառ։ Կարող եք օգնել մարդկանց, լսել նրանց, հասկանալ ու ճիշտ խորհուրդ տալ։ Ընկերները նյութական եւ հոգեբանական օգնություն կցուցաբերեն։ Ապրեք այս պահով։

Ձկներ

Տարին հաջող է կարիերայի աճի, հետաքրքիր ծանոթությունների համար։ Հաջողության կօգնի հասնել աշխատասիրությունը։ Հարաբերություններում կարեւոր են հանգստությունն ու օբյեկտիվությունը։ Ֆինանսական կայությունը հնարավոր կինի պահպանել, եթե կարողանաք զսպել ձեզ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА