ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կարեւոր է, որ կրկնվող գործառույթները կրճատվեն. Տիգրան Խաչատրյանը՝ նախարարությունների միավորման մասին

01.01.2019 17:52 ՔԱՂԱՔԱԿԱՆ
 Կարեւոր է, որ կրկնվող գործառույթները կրճատվեն. Տիգրան Խաչատրյանը՝ նախարարությունների միավորման մասին

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը կառավարությունում սպասվող կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ իր տեսակետը հայտնել է կառավարությանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Խաչատրյանը։

ՉԾԱՌԱՅԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԷԼԻ «ՊԼՍՏԱՑԻՆ»

Նշենք, որ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է գյուղատնտեսության նախարարությունը միացնել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը։

«Կառավարության ցանկացած կառուցվածքային փոփոխություն կատարվում է մի նպատակով, որպեսզի հանրային ֆինանսներն ավելի արդյունավետ օգտագործվեն։ Նախագծի ընդունման դեպքում ինչ նախարարություններ որ կմիավորվեն, կարեւոր է, թե որքանով կրկնվող գործառույթները կկրճատվեն, եւ այդ կրկնությունների բացառումը կտա խնայողություն եւ ավելի քիչ միջոցներով ավելի լավ արդյունքեր արձանագրելու հնարավորություն»,–ասաց նա։

Անդրադառնալով իր հետագա պաշտոնավարմանն ու այլ ոլորտում աշխատանքի անցնելու հեռանկարին, Խաչատրյանն ասաց. «Ինչպես վարչապետը կորոշի։ Եթե լինի ոլորտ, որը համապատասխանում է  իմ մասնագիտական կարողություններին, ապա ծառայության ցանկացած ձեւ ես պատկերացնում եմ»։

Հիշեցնենք, որ կառավարության կառուցվածքում առաջիկայում փոփոխություններ են լինելու: Նախարարարությունների թիվը 17–ից կդառնա 12: Օրակարգում է մի քանի նախարարությունների միավորման, սփյուռքի նախարարության լուծարման հարցը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА