o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հունվարին ՊԵԿ–ում կրճատումներ կլինեն. ի՞նչ սկզբունքներով են տեսուչներն ազատվելու աշխատանքից

30.12.2018 19:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 Հունվարին ՊԵԿ–ում կրճատումներ կլինեն. ի՞նչ սկզբունքներով են տեսուչներն ազատվելու աշխատանքից

2019թ. հունվարի սկզբին կրճատումներ են սպասվում ՊԵԿ–ի տարածքային հարկային ստորաբաժանումներում։ NEWS.am-ի տեղեկություններով՝ դեռեւս դեկտեմբերի 23–ին հարկային տեսուչները կրճատումների վերաբերյալ ծանուցումներ են ստացել, սակայն ամանորյա տոներով պայմանավորված գործընթացը  հետաձգվել է մինչեւ հունվարի 8–ը։ Լրագրողը ՊԵԿ նախագահի պաշտոնակատար Դավիթ Անանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ սկզբունքներով են աշխատակիցներն ազատվելու, արդյոք հաշվի առնվելո՞ւ է նրանց տարիքը կամ դասային աստիճանը։

2020 թվականի հունվարի 1-ից փոխվելու են ներկրված ավտոմեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը

Դավիթ Անանյանը նշեց, որ ՊԵԿ–ում կլինեն կառուցվածքային փոփոխություններ,  որոշակի վերադասակարգումներ։ Նրա խոսքով՝ ՊԵԿ ծառայողների հետագա պաշտոնավարման հարցը որոշվելու է կոլեգիալ՝ հաշվի առնելով մի քանի կարեւոր գործոններ։

«Նայելու ենք, թե ինչպիսի գործառույթներ պետք է իրականացնեն վերափոխված կառուցվածքային միավորները։ Կարեւորելու ենք անձանց մասնագիտական ունակությունները, առանձին–առանձին կոլեգիալ գնահատականների հիման վրա որոշվելու է նրանց հետագա պաշտոնավարման հարցը՝ ելնելով տվյալ անձի մասնագիտական պատրաստականությունից, նրա՝ ապագայում  նոր արժեք ստեղծելու ունակությունից, իր փորձը նոր սերնդին փոխանցելու հնարավորությունից»,–ասաց նա՝ նշելով, որ յուրաքանչյուր կադրային հարց որոշվելու է այդ չափանիշների հիման վրա։

«Կոլեգիալ որոշումների արդյունքում կլինեն անձինք, ովքեր ներգրավված կլինեն նոր փոփոխված գործառույթներում, կլինեն անձինք, որոնց համակարգի ներսում այլ աշխատանք կառաջարկվի, կլինեն անձինք, ովքեր  կազատվեն աշխատանքից»,–ասաց նա։

ՊԵԿ նախագահի պաշտոնակատարի խոսքով՝ հարկային տեսուչների կրճատման հարցում՝ չեն առաջնորդվի միայն նրանց տարիքը հաշվի առնելով։

«Տարիքային  շեմը  որոշիչ չի լինելու աշխատանքից ազատման համար, բայց որպես գործոն գնահատվելու է»,–ասաց նա։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА