o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աստղային տոնածառների առանձնահատկությունները

29.12.2018 20:15 ՄՇԱԿՈՒՅԹ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Աստղային տոնածառների առանձնահատկությունները

ԷՍ Ի¯ՆՉ ԼԱՎՆ ԵՍ, ԷՍ Ի¯ՆՉ ԼԱՎՆ ԵՍ
Աստղային տոնածառների առանձնահատկությունները

Յուրաքանչյուրս անհամբեր ենք տարեմուտի հրաշքի գալուն, որը, անշուշտ, զուգորդվում է Ամանորի գլխավոր խորհրդանիշի` տոնածառի հետ: Եվ որպեսզի տոնական շունչը հնարավորինս շուտ զգացվի, շատերը շտապում են զարդարել իրենց եղևնիները: Ահա մեր մի շարք մեդիա-դեմքերն էլ իրենց սոցէջերում արդեն ցուցադրել են յուրովի զարդարված տոնածառերը: Մենք առաջարկեցինք ճանաչված դիզայներ Գեորգի Հարությունյանին իր կարծիքն արտահայտել դրանց վերաբերյալ:

ԿԳՄՍ-ն մերժել է ֆինանսավորել հայ մասնակցին` «Նոր ալիք» մեկնելու համար

На данном изображении может находиться: 1 человек

Սիլվա Հակոբյանն Ամանորին սկսում է նախապատրաստվել դեկտեմբերի կեսից. տոնականորեն զարդարում է տունը և, իհարկե, տոնածառը: Եվ ահա օրերս վերադառնալով Մոսկվայից, որտեղ մասնակցում էր ՙՏաշի շոուի՚ նկարահանումներին, երգչուհին լծվել է այդ հաճելի հոգսին: ՙԱռանց տոնածառի ինձ համար Ամանորն Ամանոր չէ, ուստի մեծ նշանակություն եմ տալիս դրան: Էական չէ, մեծ կլինի այն, թե փոքր, կարևորը սիրով զարդարված լինի ու տոնական մթնոլորտ ապահովի: Հաճախ է լինում, որ տարեմուտին արտերկրում եմ լինում, սակայն պարտադիր ապահովում եմ բնակարանիս զարդարանքը՚,- ասում է նա: Ինչպես նախկինում, այս տարի էլ երգչուհին ջանում է որոշակի դիզայն և գունային ուղղություն տալ տանը և տոնածառին: ՙԻ դեպ, նախորդ տարի առաջին անգամ ՙտանտիկնոջ՚ կարգավիճակում էի ու հպարտությամբ պետք է ասեմ` ամեն ինչ տեղը-տեղին արել էի: Ու քանի որ առաջին տարին էր ինչ ամուսնուս հետ առանձին էի ապրում, Ամանորին շատ-շատ հյուրեր ունեցանք, ու համոզված եմ` բոլորն էլ գոհ մնացին իմ պատրաստություններից: Ճիշտն ասած` ինքս էլ էի զարմացել, որ կարողացել էի ամեն ինչ այդքան լավ անել՚,- ծիծաղում է Սիլվան:
Դիզայներ - Ինչ խոսք, տոնածառը բավական գեղեցիկ ու յուրահատուկ տեսք ունի: Զգացվում է, որ նոր հարսնացած մեկն է զարդարել այն (նկատի ունեմ հարսնաքողին նմանվող զարդարանքը) ու մեծ սիրով է դա արել:

На данном изображении может находиться: 1 человек, новогодняя елка, гостиная и в помещении

 

Արմինկան, որն արդեն մի քանի տարի է, ինչ օվկիանոսից անդին է ապրում, իր հարազատների` մոր, քրոջ և որդուց բացի, իր տոնական տրամադրությունը կիսում է շնիկի հետ: Սոցկայքում հրապարակելով վերջինիս հետ տոնածառի ֆոնին արված լուսանկարը, որը հետևորդներից ոմանք հասցրել են ՙգզգզված՚ որակել, երգչուհին կից գրել է. ՙԵս Բեզենու և շատ սիրուն տոնածառի հետ՚: Արմինկան բազմիցս է նշել, որ հատկապես սիրում է ամանորյա նախապատրաստական եռուզեռը` տունը և տոնածառը զարդարել, նվերներ գնել և այլն: ՙՈրդուս` Ալիքսի հետ կրկին սկսեցի հավատալ Ամանորի հրաշքին՚,- ասել է նա:
Դիզայներ - Ճաշակով զարդարված, գեղեցիկ տոնածառ է, առանց որևէ ավելորդությունների, իսկ դիզայնի առումով այն լիարժեք և ավարտուն տեսք ունի: Երևում է, որ խաղալիքները դիզայներական նմուշներ են, ուստի ենթադրում եմ` բավական թանկ արժեն: Ի դեպ, այս տոնածառի ընդհանուր գունային գամման ինքս էլ եմ օգտագործում տարբեր միջոցառումներ ձևավորելու ժամանակ:

На данном изображении может находиться: растениеНа данном изображении может находиться: 1 человек

ԱՄՆ հարս գնացած Գայանե Ասլամազյանի ընտանիքում տոնական մթնոլորտն ավելի շուտ է սկսվում` թերևս, արևմտյան Սուրբ ծնունդի ավանդույթին համապատասխան: Հաղորդավարուհին արդեն զարդարել է իր տոնածառն ու սոցցանցում կիսվել իր զգացողություններով. ՙԻմ ամանորյա հեքիաթը սկսվեց: Թող 2019-ն իրականացնի բոլորիս երազանքները՚: Թե ինչ երազանք ունի նա, նախընտրել է չբարձրաձայնել, երևի, որպեսզի այն կատարվի: 
Դիզայներ - Զարդարանքի նման մոտեցումը բավական հետաքրքիր է: Վենետիկյան դիմակներն ու ծաղրածուները իսկապես արտասովոր են նայվում տոնածառի վրա: Սակայն, իմ կարծիքով, մեկ այլ գույնի տոնածառի վրա դրանք ավելի շահեկան կլինեին: Ճերմակ տոնածառը ինքնիրենով արդեն այսպես ասած` ՙինքնաբավ՚ է նայվում:

Մարզային պարային խմբերը պարապում են սուղ պայմաններում, բայց մեծ ոգեւորությամբ (Տեսանյութ)

На данном изображении может находиться: 1 человек

 

Դերասանուհի Յուլյա Ֆինկը վաղօրոք, այն էլ առանձնահատուկ ոգևորությամբ է պատրաստվում տարեմուտին: Ահա նա էլ է արդեն հասցրել զարդարել տոնածառը: ՙՄեր բնակարանն ու եղևնին ամուսնուս հետ (հաղորդավար Արտյոմ Կարապետյանը - հեղ.) միասին ենք զարդարում` հետևելով տարվա գունային տենդենցներին,- ասում է նա: - Ընդ որում` նախընտրում ենք արհեստական եղևնի, քանի որ հոգատար ենք բնության հանդեպ: Բացի այդ, այս դեպքում մեր տանը տոնածառը բավական երկար է մնում և մեզ տոնական տրամադրություն ապահովում: Ի դեպ, մեր ընտանիքում մի ավանդույթ կա. ամեն տարի մի նոր խաղալիք ենք գնում, ցանկալի է` տարվա խորհրդին համապատասխան՚:
Դիզայներ - Շատ գեղեցիկ ձևավորում և գունային համադրություն եմ տեսնում, խաղալիքների ընտրությունն էլ յուրահատուկ է: Կարելի է ասել` հետևել են դասական ոճին, որը միշտ ակտուալ է ու երբեք չի հոգնեցնում։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2074282772614677&id=443555925687378&__tn__=K-R

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА