o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ալպերում ձնահոսքի տակ 40 րոպե մնացած երեխային ողջ են գտել

29.12.2018 11:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ալպերում ձնահոսքի տակ 40 րոպե մնացած երեխային ողջ են գտել

Ֆրանսիացի փրկարարներին հաջողվել է գտնել Ալպյան լեռներում ձյան հսկայական կույտի տակ մնացած 12 տարեկան տղային:
Տղան ծնողների հետ դահուկներ է քշել Լա Պլան լեռնային գոտում, երբ անսպասելիորեն հայտնվել է ահռելի ձնահոսքի տակ: Այն 200 մետր լայնությամբ ու 150 մետր խորությամբ պատել է ամբողջ տարածքը:

Լոնդոնում 6-ամյա երեխային ցած են նետել պատկերասրահի 10-րդ հարկից

Անմիջապես դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու սկսել են փնտրել տղային: Նրան գտել է վարժեցված շունը: Փրկարարներն ապշել են, երբ տեսել են, որ տղան ողջ է: Սովորաբար ձյան ծածկույթի տակ 15 րոպեից ավելի դիմանալն անհնարին է, իսկ փոքրիկ դահուկորդը 40 րոպեից ավելի է մնացել է ձյան հոսքի տակ:
12-ամյա տղան այժմ հիվանդանոցում է: Նա ոտքի կոտրվածք ունի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА