ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե Փաշինյանը քայլեր ձեռնարկի Արցախի հարցում, իր դեմ դուրս կգա ողջ հայ ժողովուրդը...»

28.12.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՑԱԽ
«Եթե Փաշինյանը քայլեր ձեռնարկի Արցախի հարցում, իր դեմ դուրս կգա ողջ հայ ժողովուրդը...»

Վերջին ամիսներին թեժացան Արցախյան հիմնախնդրի շուրջ խոսակցություններըոմանք այն կապեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի, ոմանք էլ նոր իշխանության լեւոնտերպետրոսյանական գաղափարների ժառանգորդը լինելու հանգամանքի հետ: Եվ մինչ տարբեր մակարդակներով հերքում են հայկական տիրույթում խիստ նյարդայնացնող թեզը, թե կրկին փորձում են օրակարգ բերել փոխզիջումների անընդունելի տարբերակը, պաշտոնական հաղորդագրություններն այլ բանի մասին են վկայում: Վերջերս Միլանում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ« եւ արդեն հայտարարված է« որ ԱԳ նախարարների մակարդակով բանակցությունների հաջորդ փուլը կկայանա հունվարին: Պատահակա՞ն է հանդիպումների այսպիսի գերակտիվացումը, ամերիկյան պաշտոնյաների ոգեւորությունը, թերեւս, առնվազն մտահոգվելու առիթ կա: Էլ չենք ասում այն մասին, որ առանց կրակ ծուխ չի լինում: «Իրավունքի» հետ զրույցում մեր մտահոգությունները կրկնապատկեց նաեւ ռուսաստանյան «Էքսպերտ» ամսագրի արտաքին քաղաքական հարցերով հատուկ թղթակից« սկանդալային քաղաքագետ ԳԵՎՈՐԳ ՄԻՐԶԱՅԱՆԸ, որը մշտապես աչքի է ընկել, ոչ թե հայկական, ազգային շահերով առաջնորդվելով, այլեւ աշխարհաքաղաքական հետաքրքրություններով: Ըստ նրա` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարող է զբաղվել Արցախի խնդրով, բայց առաջին հերթին` հենց իրեն ձեռնտու չէ այդպես վարվելը:

Մեր տարածաշրջանը թույլ չի տալիս «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել. Նիկոլ Փաշինյան

Եթե Նիկոլ Փաշինյանը որեւէ քայլեր ձեռնարկի Արցախի հիմնախնդրի հարցում, իր դեմ դուրս կգա ողջ հայ ժողովուրդը: Մինչ այժմ պահպանվող ստատուս քվոն Հայաստանին լիովին ձեռնտու է, քանի որ Արցախը դե ֆակտո անկախ է: Իսկ տարածքները պատկանում են նրան, ով այն վերահսկում է: Հետեւաբար, եթե այս պահին հայերն են վերահսկում, ուրեմն` այդ տարածքներն իրենցն է: Ադրբեջանի նախագահ պարոն Ալիեւը ինչ ասես, կարող է ասել, նա կարող է անգամ զենքով սպառնալ, բայց սա կարեւոր չէ, քանի դեռ Արցախը պաշտպանում է Հայաստանը, եւ քանի դեռ կա ոչ ֆորմալ երաշխիք` Ռուսաստանի կողմից ստատուս քվոյի պահպանման: Չէ որ ՀԱՊԿ-ը պաշտպանում է Հայաստանի անվտանգությունը, եւ սա նաեւ ոչ պաշտոնական երաշխիք է Արցախի հարցում: Անընդհատ մատնանշում են, թե` բա, որ այդպես է ինչու 2016-ի ապրիլին ՀԱՊԿ-ն իր առաքելությունը չիրականացրեց, բայց հիշեցնեմ, որ որեւէ մեկը ՀԱՊԿ-ին այդ հարցով չէր դիմել:

«Մեր ժողովրդին խե՛լք է պետք, խե՛լք, ոչ թե` քայլել». Գալուստ Սահակյան (Տեսանյութ)

Այս ամենը հաշվի առնելով` ի՞նչ կարելի է սպասել Արցախի հիմնախնդրի հարցում 2019-ին:

Բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ ո՛չ Ադչրբեջանը, ո՛չ Թուրքիան չեն կարող Արցախի հարցը լուծել ուժային ճանապարհով, քանի դեռ կա Ռուսաստանի կողմից որոշակի երաշխիք: Եվ այս առումով ստատուս քվոն ի շահ Հայաստանի է, եւ այն վիճակը, որը կա, ինչքան երկար հնարավոր լինի ձգել, այնքան` լավ: Իհարկե, օպտիմալ տարբերակը կլիներ տարածքների փոխզիջումը. իրագործել մադրիդյան սկզբունքները` տարածքների մի մասը տալով, իսկ Հայաստանի հետ միացնող հատվածը թողնելով Արցախին եւ շտապ պահանջելով, որ Արցախի անկախությունը ճանաչեն: Բայց դրան համաձայն չէ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Արցախը, որովհետեւ այն, ինչի մասին նշեցի, փոխզիջում է: Մինչդեռ փոխզիջում հնարավոր է  այն ժամանակ, երբ նրանք երեքն էլ հասկանան, որ չեն կարողանա հաջողության հասնել այլ ճանապարհով:

«Հեքիաթները, որով կերակրում են ժողովրդին, երկար չի կարող տեւել». Վահան Բաբայան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА