ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արցախի հարցում փոխզիջման գնալն ամենամեծ սխալը կլինի». Վ. Եվսեեւ

28.12.2018 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՑԱԽ
«Արցախի հարցում փոխզիջման գնալն ամենամեծ սխալը կլինի». Վ. Եվսեեւ

ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռուս ռազմական փորձագետ ՎԼԱԴԻՄԻՐ ԵՎՍԵԵՎԸ, ամփոփելով տարին, Հայաստանի համար լուրջ մարտահրավերներ է տեսնում գալիք տարի: «Իրավունքի» հետ զրույցում նա անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին, Արցախյան հիմնախնդրին ու Ադրբեջանի նկրտումներին:

«Մեր երկրկրի սահմանը նաև մշակույթով պետք է պարսպել». Հրաչ Բեգլարյանը` Նիկոլ Փաշինյանին

«ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՊՈՏԵՆՑԻԱԼՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է»

– Պարոն Եվսեեւ, տարեմուտին կրկին ակտիվացավ Արցախյան հիմնախնդրի շուրջ հնարավոր զարգացումների թեման: Ըստ Ձեզ` ի՞նչ կարելի է սպասել 2019-ին:

Շարունակում եմ պնդել, որ Ադրբեջանը սպասում է հարմար առիթի, որպեսզի ապրիլյան պատերազմի իրադարձությունները կրկնի ավելի մեծ մասշտաբով: Բացի այս, Ադրբեջանը մեծ հույսեր ունի, որ անվտանգության գոտում կամաց-կամաց տեղի կունենա տարածքների հանձնման գործընթաց: Սակայն կարծում եմ` Արցախի հարցում փոխզիջման գնալն ամենամեծ սխալը կլինի, որովհետեւ հիմա տարածքային յուրաքանչյուր փոփոխություն կբերի Ադրբեջանի կողմից անխուսափելի ներխուժման, որովհետեւ զորքերը կհայտնվեն չպատրաստված տարածքներում: Ըստ էության, սահմանային յուրաքանչյուր փոփոխություն կվերածվի շարժառիթի, որպեսզի Ադրբեջանը կրկնի զինված հարձակման փորձը: Ընդ որում` նպատակ ունենալով ոչ թե անվտանգության գոտում տարածքներ վերցնել, այլ ամբողջ Արցախը, այդ թվում` Ստեփանակերտը: Այսօր Ադրբեջանն իր ռազմական պոտենցիալն ավելացնում է: 2016-ի ապրիլյան դեպքերից հետո` Ռուսաստանն այն հնարավորությունները, որոնք տրամադրել է Հայաստանին` ժամանակակից զենքեր տալով, հաջողվեց որակապես բալանսը վերականգնել: Բայց հիմա բալանսը նորից փոխվում է, որովհետեւ Ադրբեջանը փորձում է հրթիռային համակարգեր գնել Իսրայելից, որոնք համարվում են «իսկանդերի» անալոգը: Այս գործընթացը սկսվեց, երբ Բաքու ժամանեց Իսրայելի փոխվարչապետ« ռազմավարական պլանավորման նախարար Լիբերմանը: Ադրբեջանը զենք է գնում նաեւ Բելառուսից, կան եւ այլ փորձեր` նոր զենքեր ձեռք բերելու: Այսինքն, ստացվում է, որ երբ Ռուսաստանը, հավատարիմ իր դաշնակցային պարտականությունների, փորձում է աջակցել Հայաստանին, այդ նույն ժամանակ Ադրբեջանը փորձում է զենքեր ձեռք բերել ոչ թե ՌԴ-ից, այլ ուրիշ պետություններից, որոնք պարտավորություններ չունեն Հայաստանի նկատմամբ: Այս ամենը հաշվի առնելով` գտնում եմ, որ մեզ համար շատ կարեւոր է խորացնել հայ-ռուսական համագործակցությունը` հատկապես ռազմական առումով:

Էդմոն Մարուքյանը դժգոհ է լրագրողներից, բայց ոչ տրանսգենդերի ԱԺ ելույթից

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ՎԻՃԱԿԸ ՎԱՏ Է»

– Ձեր նշած հնարավոր զարգացումների դեպքում` ինչպե՞ս եք տեսնում ելքը:

Մենք ունենք հայ-ռուսական միացյալ զորախումբ, եւ այստեղ շատ կարեւոր է, որ Հայաստանի քաղաքացիներն իմանան, որ ռազմական միացյալ զորախումբ ստեղծելով եւ համապատասխան փաստաթղթեր ստորագրելով` Ռուսաստանը  փաստացի վերցրել է իր վրա պարտավորություն` պահպանել Հայաստանի սուվերենությունը ռազմական գործողությունների դեպքում: Մանրամասնեմ, թե ինչպես պետք է այն գործնականում կիրառվի. այն դեպքում, երբ պատերազմ սկսվի, իսկ պատերազմն անգամ Արցախի գոտում անխուսափելիորեն բերելու է ռազմական գործողությունների հենց Հայաստանի սահմաններում, եւ կոնֆլիկտը տեղափոխվելու է նաեւ այդտեղ, եւ երկիրը վտանգի տակ է դրվելու: Իսկ այդ ժամանակ հայ-ռուսական միացյալ զորախմբի ղեկավարումն անցնելու է Ռուսաստանին, որը ռուսական կողմը կամրացնի սեփական զորքերով: Փաստացի Ռուսաստանն իրավիճակի պատասխանատվությունը վերցնում է իր վրա: Ի դեպ, այսպիսի պարտավորություն Ռուսաստանը որեւէ այլ երկրների նկատմամբ չունի: Էլ չեմ ասում, որ մենք ունենք ռուս սահմանապահներ, որոնք կանգնած են հայ-թուրքական սահմանին: Այնպես որ, էլի եմ կրկնում` շատ կարեւոր է, որ մենք զարգացնենք մեր համագործակցությունը, որովհետեւ Հայաստանի շուրջ վիճակը վատանում է, ընդ որում` մի քանի ուղղություններով, այդ թվում` ոչ միայն Արցախի, այլեւ` Նախիջեւանի:

ՍԻՄ-ն իր գործունեության ողջ ընթացքում հավատարիմ մնաց իր կոչմանը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА