ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԱՎՇՅԱ «ԽՈԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ» ԸՆԴԱՌԱՋ

28.12.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹԱՎՇՅԱ «ԽՈԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ» ԸՆԴԱՌԱՋ

Ըստ արեւելյան աստղակերպի` 2019-ը Խոզի տարի է, սակայն նման է, որ հայոց աշխարհում խոզությունները սկսվել են ավելի վաղ: Այսպես, մայրաքաղաքը, իր «կարգին» քաղաքապետով հանդերձ, թաղված է աղբի մեջ եւ հիշեցնում է իսկական խոզանոց: Որոշ թաղամասերում անգամ կարելի է տեսնել միաժամանակ ե՛ւ տոնածառ, ե՛ւ աղբի հսկայական կույտեր: Ընդ որում, ծաղրածու քաղաքապետը նաեւ «մխիթարում» է երեւանցիներին, թե տոներին աղբը սովորաբար շատանում է:

Ո՞ւմ հանդեպ սիրո հեղափոխություն էր սա

 

ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ «ՇՆԱՑՈՂՆԵՐԻ» ՔԱՆԱԿՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԷՐ

Այժմ անցնենք 2018-ի ամփոփմանը, որը Շան տարի էր: Միանգամից նշենք, որ շան պես հաչող հռետորների պակաս չի զգացվել գարնանից սկսած: Ու թեեւ ասվում է, որ հաչան շունը կծան չի լինում, սակայն փողոցներում եւ հրապարակներում դատարկաբանող թրաշամանուկները լավ են կծան դուրս եկան, եւ արդյունքում տեղի ունեցավ պետական իշխանության հակասահմանադրական զավթում: Սկզբում զավթվեց գործադիր իշխանությունը, այնուհետ սկսվեց օրինական ընտրված համայնքապետերին, այդ թվում եւ Երեւանի քաղաքապետին փողոցային մեթոդներով հրաժարական պարտադրելը եւ վախի ու հեղափոխական էյֆորիայի պայմաններում համայնքային իշխանության համատարած զավթումը: Իսկ այդ իշխանազավթումների թագն ու պսակը «ափալ-թափալ» արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին, որոնք, անցնելով տոտալ ահաբեկման եւ վարչական ռեսուրսի կոպտագույն չարաշահման պայմաններում, պսակվեցին ռեալ ընդդիմությունից իսպառ զուրկ մենաշնորհային խորհրդարանի ձեւավորումով: Իհարկե, ձեւականորեն ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն համարվում են ընդդիմություն, սակայն ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի օրոք ձեւավորվելու պահից մշտապես եղել է օրվա իշխանության կցորդը, եւ ինչպես կարմիր կովը կաշին չի փոխի, այնպես էլ ԲՀԿ-ն ընդդիմադիր չի դառնաԻնչ վերաբերում է ԼՀԿ-ին, ապա, ինչպես դիպուկ արտահայտվել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը, այդ կուսակցությունը «Փաշինյանի ՕԵԿ-ն» է: Այսինքն` արհեստական, գրպանային ընդդիմություն, որը նույն ապազգային արժեհամակարգի կրողն է, ինչ ՔՊ-ն: Իսկ ազգային ընդդիմությանը, ազգային գաղափարին որպես ասպարեզ մնացել է միայն փողոցը: Բայց հարկ է նշել, որ արտախորհրդարանական ընդդիմությունը դեռ պետք է լուծի ուժերի կենտրոնացման, համախմբման, արդյունավետ մարտավարություն մշակելու խնդիրներըԻսկ առանձին քաղաքական գործիչների, ինչպես նաեւ ամբողջական կուսակցությունների պարագայում, ականատես եղանք այնպիսի երեւույթի, ինչպիսին քաղաքական շնացումն է: Եթե, օրինակ, անգամ ԼՀԿ-ից եղել են առնետավազքի դեպքեր դեպի ՔՊ, ապա պատկերը առավել քան պարզ է: Դե, իսկ օլիգարխիան էլ, նետվելով Փաշինյանի գիրկը, հիմա արդեն կոչվում է ոչ թե օլիգարխիա, այլ խոշոր սեփականատերերի դաս: Իսկ ընդհանուր առմամբ, շատ պարզ չափանիշ կա ինչպես քաղաքական գործիչների, այնպես էլ կուսակցությունների համար, թե արդյո՞ք նրանք ընդդիմադիր են, թե` քաղաքականապես շնացել են դեպի դիկտատուրան շարժվող Նիկոլին: Ընդդիմադիր կարող են լինել միայն նրանք, ովքեր քննադատում են գործող թավշակրոն վարչախումբը եւ դրա «ժողովրդական վոժդին», իսկ քննադատության այլ թիրախ ընտրածները պետք է համարվեն շնացող:

ԲՈԼՇԵՎԻԿՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԿ ԴԱՐ ԱՆՑ ԷԼ ՆՈՒՅՆ «ՄԵԾ ԽԱՂՆ» Է

ՆԱՀԱՆՋ ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Միակ բանը, որի վերաբերյալ «թավշյա, ոչ բռնի հեղափոխության» հաջողությունից ի վեր թմբկահարվում էր, դա բանանի էժանացումն էր, այն էլ` այդ էժանացումն էլ հիմա չկա: Իսկ ընդհանուր առմամբ, թանկացել է ամեն ինչ: Եվ թանկացումը դեռ մի կողմ` պակասել է հայրենական արտադրության սննդամթերքի քանակը, քանզի թրաշամանուկները գյուղատնտեսության հերն են անիծել: Խոստացված ներդրումները չկան, դրա փոխարեն նկատելի է կապիտալի փախուստ, քանզի մարդիկ գերադասում են իրենց փողերը պահել շառից-փորձանքից, հեղափոխությունից հեռու: Եվ, բնականաբար, չկա եւ ներգաղթ, որի մասին ամպագոռգոռ խոստումներ էին հնչում: Կան, իհարկե, հարկադրված «ներգաղթյալները»` այն հայերը, ում Եվրոպայից դեպորտ են արել, պատճառաբանելով, որ Հայաստանում հաղթել է ժողովրդավարությունը: Մեկ էլ ունենք տեսանելի միգրացիա Հնդկաստանից, որտեղից գալիս են կոպեկներով, առանց գրանցման աշխատելու, եւ շատ շուտով շոշափելի քանակով աշխատատեղեր կխլեն ՀՀ քաղաքացիներից: Ինչ վերաբերում է Սփյուռքին` Սփյուռքը օտարում են, նաեւ նախարարությունն են փակում, եւ եթե սկզբում Սփյուռքում քիչ չէին իշխանափոխությամբ ոգեւորվածները, ապա հիմա թավշյա վարչախմբին հիմնականում հիշատակում են ընտիր հիշոցներով: Խայտառակ նահանջ է արտաքին քաղաքականությունում: Ընդ որում, ե՛ւ ՌԴ-ի հետ հարաբերություններում, ե՛ւ ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում, ե՛ւ ԵՄ ու ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Գործնականում կանգ է առել եւ ՆԱՏՕ-ի հետ համատեղ ծրագրերի առաջխաղացումը, փոխարենը որոշակի լարվածություն է առաջացել Իրանի հետ հարաբերություններում, իսկ վրացիները, պատկերավոր ասած, մեր երկրի գլխին պոպոկ են ջարդում: Փոխվել է նաեւ գերտերությունների վերնախավի լեզուն, որով խոսում են ՀՀ ղեկավարության հետ: Հնչում են այնպիսի բաներ, որոնք աներեւակայելի էր պատկերացնել Քոչարյանի, Սարգսյանի, անգամ Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք: Եվ հռետորաբանությունը փոխել են անգամ ոչ մեծ երկրները` զորօրինակ, Լուկաշենկոյի լպիրշությունները նախորդ իշխանության օրոք աներեւակայելի էին: Նախորդ իշխանության օրոք գերտերությունները չէին համարձակվում մեր երկրին առաջարկել «Հող խաղաղության դիմաց» բանաձեւը: Բայց ամենավատը ինչ որ կատարվել է` հանրությունում փոխադարձ թշնամություն սերմանելը: Սեւեր եւ սպիտակներ, ամենատարբեր հատկանիշներով իրար ատող խմբեր, որոնք բաժանարար գծեր են անցկացրել ամենուրեք, անգամ ընտանիքների ներսում: Սոցցանցերը այնքան են ներծծված ատելությամբ, որ ավագ դպրոցների աշակերտները եւ ուսանողությունը այժմ զանգվածաբար փախչում են Ֆեյսբուքից: Քանզի ատելության գրադուսը այնքան բարձր է, որ հաճախ թուրքին ու ադրբեջանցուն ատում են ավելի քիչ, քան սեփական հայրենակցին: Իսկ թե ինչով է դա հղի պատերազմի մշտական սպառնալիքի պայմաններում...

ԿԱՏԱԼՈՆԱԿԱՆ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ՁԱԽՈՂՎԵՑ

Ինչեւէ, հուսանք, որ 2019-ին, այնուամենայնիվ, կթոթափենք փոխադարձ ատելության բեռը եւ չենք ձգտի իրար հանդեպ անպայման խոզություն անել:

Կրկին կհանդիպենք 2019-ի հունվարի 11-ից սկսած: Շնորհավոր գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА