ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վաչագան Ղազարյանը կմնա կալանքի տակ

28.12.2018 18:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Վաչագան Ղազարյանը կմնա կալանքի տակ

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանի բողոքը։ Նշենք, որ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել է Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։ 

ԼՏՊ-ն լրջորեն նյարդայնացել է Քոչարյանին կալանքից ազատ արձակելուց

Հիշեցնենք՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների կատարման համար, որ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА