ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՆՈՒՅՆԻՍԿ ԱՆՆՇԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ».ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆ

27.12.2018 12:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«ՆՈՒՅՆԻՍԿ ԱՆՆՇԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ».ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆ

-Հունվարի 1-ից հարկերը և տուրքերը Երևանում կբարձրանան,  արդյո՞ք սա չի հանգեցնի նոր բողոքի ալիքի :Այս մասին  «Iravunk.com » -ը  զրուցեց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ  Արման Աբովյանի հետ .«ԲՀԿ խմբակցությունը թե բյուջեի նախագծին, թե տուրքերի թանկացումներին քվեարկել է դեմ և մենք արտահայտել ենք մեր որոշումը : Համոզված ենք, նույնիսկ աննշան տուրքերի բարձրացումն ավելորդ բեռ է և կհանգեցնի սոցիալական լարվածության : Սոցիալական լարվածության մակարդակը առանց այդ էլ բարձր է , և կաթիլ կաթիլ ավելանում է : Հունվար ամսին լինելու է ավագանու արտահերթ նիստ ,որի ժամանակ տուրքերի վճարների թանկացման հարցը ևս մեկ անգամ բարձրացնելու ենք և համոզված եմ, որ սուբսիդավորման եղանակ պետք է գտնենք, որ այդ բեռը թեթևանա  ժողովրդի ուսերից: Քաղաքապետարանը պատրաստ է այդ հարցի քննարկումները շարունակել , սակայն այդ թանկացման փաստն արդեն իսկ մտահոգիչ է : Մենք հասկանում ենք, որ սդոցիալական դժվարին պայմաններում ապրող մեր քաղաքացիների համար, նույնիս ամսեկան 2000 դրամ ավել երաժշտական դպրոցին  վճարելը , մեծ գումար է : Եթե անգամ սուբսիդավորում լինի, մենք պետք է հասկանանք, թե դա ինչքան ժամանակով է լինելու , ինչ չափով է հատկացվելու , դա մեծ մեխանիզմ է : ԲՀԿ խմբակցությունը միայն ընդիմություն չէ ընդիմանալու համար, այլ մենք եկել ենք երևանցու ձայնը բարձրացնելու , իսկ դա ենթադրում է ամենօրյա ռեժիմով բանակցություններ : Ճիշտ է «Իմ քայլը » դաշինքը մեծամասնություն է , բայց կան դեպքեր երբ մեզ հաջողվում է մեր կարծիքը առաջ տանել` համագործակցելով մնացած կուսակցությունների անդամների հետ» :

ՀՀ գազամատակարարման համակարգը կանգնած է ճգնաժամի առջեւ. ՀՅԴ

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА