o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԵՐԵՎԱՆԻ ՏՈՆԱԿԱՆ ԶԱՐԴԱՐԱՆՔԸ ՇԱՏ ԱՆՀԱՄԱՉԱՓ Է , ՔԱՆԱՔԵՌՑԻՆԵՐԻՆ ԼԻՈՎԻՆ ԱՆՏԵՍԵԼ ԵՆ ».ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆ

27.12.2018 12:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԵՐԵՎԱՆԻ ՏՈՆԱԿԱՆ ԶԱՐԴԱՐԱՆՔԸ ՇԱՏ ԱՆՀԱՄԱՉԱՓ Է , ՔԱՆԱՔԵՌՑԻՆԵՐԻՆ ԼԻՈՎԻՆ ԱՆՏԵՍԵԼ ԵՆ ».ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆ

 

Երեկ, նոր քաղաքապետը ավագանու անդամներին մեղադրեց, որ 55.000 դրամ աշխատավարձ են ստանում և անգործ են: Այս և մի քանի այլ հարցերի մասին զրուցեցինք Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ  Արման Աբովյանի հետ :

Համացանցում շրջանառվում է տեսանյութ մատնիչ-պատգամավոր Արման Բաբաջանյանի անցյալի մասին

-Շատ են խոսում  այն մասին, որ երեք  ամսվա մեջ քաղաքապետ Հայկ Մարությանը ընդամենը 2 տեսանելի աշխատանք է կատարել: Մեկ  ապօրենի շինություն է քանդել և տոնածառ է տեղադրել: Համամի՞տ եք այս կարծիքի հետ:

-Միայն այդ երկու տեսանելի գործերը չեն, որ արվել են :Չլինելով քաղաքապետարանի աշխատող և լինելով ընդիմադիր ուժի ներկայացուցիչ չեմ կարող ճշմարտության դեմ գնալ , ուստի  համաձայն չեմ այդ վարկածի հետ: Օրինակ այն դիմումները, որոնք ստանում ենք մեր  քաղաքացիներից զանազան խնդիրների հետ կապված,  քաղաքապետարանը սեղմ ժամկետներում արձագանքում է և տեսանելի լուծում է տալիս խնդրին :Ինչ վերաբերվում է ընդհանուր համակարգային փոփոխություններին , հավատացնում եմ Ձեզ, որ վեց ամսվա ընթացքում հնարավոր չէ համակարգը հիմնովին  փոխել : Կտրուկ քայլերը  կհանգեցնեն  ծանր հետևանքների Երևանի համար : Օրինակ աղբահանությունը, դա մի գործընթաց է ,որով  զբաղվում է «Սանիթեք» ընկերությունը : Եթե հիմա մենք հրաշարվենք այս ընկերության աշխատանքից, ապա ուղղակի ուրիշ օպերատոր չի լինի : Բայց եթե կազմակերպությունը իր աշխատանքը շատ վատ է կատարում , իրենց հետ ուղղակի պետք չէ աշխատել : Ես արդարության կողմնակիցն եմ, չեմ կարող գայթակղվել ընդիմադիրների կերպարով:

-Ճիշտ է տոնածառի թեման շատ է արծածվել, բայց կուզեի Ձեր կարծիքն իմանալ: Հայաստանի սոցիալական պայմանները հաշվի առնելով, որքանո՞վ էր բարոյական թույլ տալ մոտ 90 միլիոն արժողությամբ տոնածառ գնել,այն էլ առանց մրցույթ հայտարարելու, երբ շատ ընտանիքներում երեխաներն անգամ տարրական խաղալիքին են կարոտ: Արդյո՞ք ճիշտ չէր լինի նման ճոխության փոխարեն քաղաքապետարանը ամանորյա նվերներ տար կամ ասենք 500 տոնածառ, խաղալիքների հետ միասին  բաժանվեր անապահով ընտանիքների երեխաներին :

-Տեսակետները տարբեր են : Իդեակալան տարբերակն այն կլիներ, որ տոնածառ էլ լիներ նվերներ և սոցիալական օգնություն էլ լիներ: Ինչքանով ես տեղյակ եմ մանկապարտեզների բալիկներին նվերներ արվել են (Նշենք, որ ունենք հստակ տեղեկատվություն, որ Երևանի ոչ բոլոր մանկապարտեզներում են երեխաներին քաղցրավենիք բաժանել :Ստացվում է երեխաների  մի մասին արժե կոնֆետներ բաժանել, մյուս մասին չարժե :Ա.Ս.)Իսկ եթե խոսեմ տոնածառի մասին, ապա առաջինը մեր խմբակցությունն է մեծ աղմուկ բարձրացրել: Անձամբ հանդիպել եմ փոխքաղաքապետին , ով պատասխանատու է տոնածառի գնման հետ կապված , հանդիպել եմ նաև քաղաքապետին  և կարող եմ հստակ նշել, որ բյուջեից չի ծախսվել այդ գումարը , այլ "Երևան 2800" ֆոնդի խնայված գումարից : Տոնածառը գնվել է ոչ  միանգամյա օգտագործման համար և բազմաթիվ պարագանր են գնվել , որոնք օգտագործվելու են Քաղաքապետարանի կողմից կազմակերպվող տարբեր միջոցառումների ժամանակ : Կարող եմ փաստել, որ մեզանից ավել,  ոչ մեկ այս թեմայով չի հետաքրքրվել , քանի որ մենք ենք աղմուկը բարձրացրել, մենք էլ խնդիրը ուսումնասիրել ենք խորությամբ :

«Գլխավոր դատախազը ձեզ չի դավաճանել: Դեռ». Սամվել Ֆարմանյան

- Լավ, իսկ ինչու տոնածառի գնման համար մրցույթ չհայտարարվեց: Գուցե լիներ ավելի մատճելի տարբերակ :

-Ճիշտ ասած ես չգիտեմ, թե ինչու մրցույթ չհայտարարվեց, մենք էլ ենք այդ հարցը տվել , բայց առայժմ պատասխան չենք ստացել : Ըստ ինձ ոչ մի շռայլություն, կամ չարաշահում տոնածառի գնման մեջ չե եղել :

-Պարոն Աբովյան, մենք դիմեցինք քաղաքապետարան, հասկանալու համար, թե նախկի տոնածառի լուսատու շղթաներն ու  խաղալիքները որտեղ են և մեզ պատասխանեցին, որ բաժանել են վարչական տարածքներին, որպեսզի այտեղ ևս տոնածառները գեղեցիկ լինեն: Սակայն անզեն աչքով էլ երևում է վարչական շրջանների տոնածառների խղճուկ տեսքը :

-Այո, կա նման, բան : Ես Ձեր լրատվամիջոցի օգնությամբ ուզում եմ դիմել վարչական տարածքների թաղապետերին, որովհետև Երևանի տոնական զարդարանքը շատ անհամաչափ է : Ես դիմում եմ այն վարչական տարածքի թաղապետին, որի ենթակայության տակ գտնվում Է Քանաքեռը , այնտեղ իսպառ ոչինչ չկա: Մեզ Քանաքեռի բնակիչները բազմիցս դիմել են , որ իրենք համայնքում ոչ մի ձևավորում, ոչ մի լուսավորություն կամ տոնական շունչ չկա : Դա առաջացրել է լուրջ զայրույթ : Քանաքեռցիներին լիովին անտեսել են :

-Անդրադառնալով մյուս վարչական շրջաններին, արդյո՞ք իմաստ ունի դնել տոնածառ, առանց լուսաշղթաների կամ խաղալիքների : Թե երեխաներին ասենք բավարարվեք միայն Հանրապետության հրապարակի տոնածառի ճոխությամբ :

-Ես Ձեզ հետ միանգամայն համաձայն եմ : Այդ հարցը ևս բարձրացրել ենք և այսօր գրություն է ուղարկվելու քաղաքապետի անունից :Ինչ կարող եմ ասել, իրոք ցավալի փաստ է :Շատ մոդայիկ է այսօր ասել, դե գիտեք ժառանգություն է նախորդ իշխանությունից, բայց հասարակ երևանցին պետք է զգա նոր տարվա շունչը :

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА