ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՈՐՈՇԵԼ ԵՄ ՎԱՏԻ ԵՎ ՎԱՏԱԳՈՒՅՆԻ ՄԻՋԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՏԱՐԵԼ »․ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԸ՝ ՆԱԽԿԻՆ և ՆԵՐԿԱՅԻՍ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ

26.12.2018 21:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՈՐՈՇԵԼ ԵՄ ՎԱՏԻ ԵՎ ՎԱՏԱԳՈՒՅՆԻ ՄԻՋԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՏԱՐԵԼ »․ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԸ՝ ՆԱԽԿԻՆ և ՆԵՐԿԱՅԻՍ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 Երեկ, ավագանու նիստն անցավ փոխադարձ մեղադրանքներով: Թեժ բանավեճ տեղի ունեցավ քաղաքապետ Հայկ Մարությանի և «Լույս» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի միջև:

«Վարչապետին լսեք եւ զիբիլը հավաքեք՝ ստատուս գրելու փոխարեն»

Արտահերթ ելույթով հանդես եկավ «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը: «Մեզ էիք ասում` կառուցողական եղեք, բայց Դուք մտնում եք անձնական դաշտ: Ուզո՞ւմ եք մեր գործունեությունը գնահատել թվերով, ընդունում ենք Ձեր մարտահրավերը: Ես խոստանում եմ բոլորիդ, որ ես` որպես ավագանու ընդդիմադիր անդամ, 5 տարի փորձելու եմ դրամ առ դրամ, լումա առ լումա ցույց տալ, թե ինչպես եմ աշխատել: Մենք պետք է այստեղ աշխատանքային քննարկումներ անեինք, բայց Դուք այդ գիծը խզեցիք Ձեր հայտարարություններով»,- շեշտեց ավագանու անդամը:

Մարությանն էլ ասաց, թե Խաժակյանը վաղուց է այդ գիծը խզել: «Երբ խոսքը գնում է կոնստրուկտիվ աշխատանքի մասին, դուք դրա մասին չպետք է խոսեք ընդհանրապես, որովհետև ձեր խմբակցությունն ամեն քայլին խախտում է կոնստրուկտիվ աշխատանքի մեր անդորրը»,- ասաց նա:

«Iravunk.com» -ը զրուցեց Դավիթ Խաժակյանի հետ․

-Պարոն Խաժակյան, երեկ, քաղաքապետ Հայկ Մարությանը  Ձեր դաշինքին մեղադրեց, որ 55.000 դրամ աշխատավարձ եք ստանում և անգործ եք, մինչդեռ բոլորը խոսում են այն մասին, որ երեք ամսվա մեջ քաղաքապետը ընդամենը 2 տեսանելի աշխատանք է կատարել: Մեկ  ապօրենի շինություն է քանդել և տոնածառ է  գնել:

Եթե համեմատություն անենք անցած տարվա այս նույն ժամանակահատվածի հետ , ի՞նչ ակնհայտ տարբերություններ կան քաղաքապետարանի գործունեության մեջ ։

-Ես նման համեմատություն բնականաբար չեմ անի ի օգուտ որևէ մեկի , որովհետև որոշել եմ վատի և վատագույնի միջև ընտրություն չկատարել , ընդ որում չեմ նշի ով էր վատը և ով է վատագույնը ։ Միայն կարող եմ ասել, որ լուսավորության խնդիրը ոնց որ կար ամիսներ առաջ, այնպես էլ մնացել է , տրանսպորտի հետ կապված խնդիրը միայն բազմապատկվել է ,վերելակների բյուջեն այս պահի դրությամբ քվեարկությամբ կրճատվեց , պարգևավճարները աճեցին, վերապատրաստումների գումարները աճեցին, շատ «հարուստ» ենք։

-Ճիշտ է այս թեման շատ է արծածվել, բայց պարզվում է տոնածառը մոտ 90 միլիոն դրամ է արժեցել։ Մի՞ թե չարժեր մի քանի միլիոն խնայել, և դրա փոխարեն անապահով ընտանիքների երեխաներին, ովքեր անգամ քաղցրավենիքին են կարոտ՝ օգնել , նվերներ գնել։

Ի՞նչ եղավ ԼՀԿ-ի` Երեւանի քաղաքապետին դատի տալու մտադրությունը

-Շատ բարդ հարց է։ Իհարկե կարելի էր և տոնածառ գնել և սոցիալական խնդիր լուծել ։ Կարելի էր այդ տոնածառը ոչ թե մեկ անձից գնել,ինչպես իրենք են արել, այլ մրցույթ հայտարարել ։

-Իմ քայլը դաշինքի հայտարարում է, որ հենց իրենց ավագանին է լինելու ընդիմություն։ Արդյո՞ք երեկվա նիստում կարելի էր նրանց ընդիմադիր համարել ։

-Ոչ, բացարձակ չէր նկատվում նրանց ընդիմություն լինելը։

Թերևս, պարոն Խաժակյանի հետ  ժամանակի սղության պատճառով մեր զրույցը ընդհատվեց, սակայն հույս ունենք, որ գոնե Երևանի ավագանիում կունենանք արմատական ընդիմություն։

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА