ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

25 տնտեսվարողների մոտ հայտնաբերվել են խախտումներ

26.12.2018 17:09 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
25 տնտեսվարողների մոտ հայտնաբերվել են խախտումներ

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ-ի օգոստոսի 28-ի №1101-Ն որոշմամբ հաստատված «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգի» պահանջների կատարման և պահպանման նկատմամբ:

Համաձայն Կանոնակարգի Տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում լիցքավորման համակարգի բաղադրիչներին և տեխնոլոգիական սարքավորումներին ներկայացված պահանջների պահպանման նկատմամբ: 

2018թ-ի ընթացքում ԱԳԼՃԿ ոլորտում  ստուգումներ են իրականացվել թվով 25 տնտեսվարողների մոտ: Բոլոր տնտեսվարողների մոտ հայտնաբերվել են խախտումներ, մասնավորապես.

. գազը լիցքավորվում է խորանարդ մետրով՝ կիլոգրամի փոխարեն,

. գազի ճնշումը գերազանցում է թույլատրելի՝ 19.6ՄՊա, չափը,

. օգտագործվող չափման միջոցները ստուգաչափված չեն,

. լիցքավորման աշտարակների վրա բացակայում են լիցքավորման ճիշտ եղանակը նկարագրող հրահանգները:

Տեսչական մարմինը հորդորում է տնտեսվարողներին՝ լինել բարեխիղճ, խուսափել խախտումներից (սահմանված չափից ավելի գազ լիցքավորելը կարող է դժբախտ հետևանքներ ունենալ), իսկ սպառողներին՝ լինել հանրային վերահսկող, պահանջատեր և համագործակցել Տեսչական մարմնի հետ:

2018թ. ընթացքում տնտեսվարողներին է վերադարձվել 90.146,6 միլիոն դրամի չափով ԱԱՀ. ՊԵԿ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА