ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՈՒՆԵՆՔ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՈՅԱՏԵՎՈՒՄԸ»

26.12.2018 21:45 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«ՈՒՆԵՆՔ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՈՅԱՏԵՎՈՒՄԸ»

Լրատվամիջոցներն այս օրերին սովորաբար ամփոփում են տարին եւ կազմում երկրի գլխավոր իրադարձությունների հիթ-շքերթը: Կոնկրետ տնտեսական իրադարձությունների առումով ինչով առանձնացավ անցնող տարին, փորձեցինք հետաքրքրվել ոլորտի մասնագետներից:

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՈՉՆՉԱՆՈՒՄ Է ԱՉՔԻ ԱՌԱՋ

 

«Չունեցանք որեւէ ցցուն ձեռքբերում»

Այսպես, ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ, հետհայացք գցելով ու ամփոփելով տնտեսական տարին, այսպես ներկայացրեց իրավիճակը.

- Ներկայիս տնտեսության իրավիճակը կարելի է հետեւյալ կերպ բնութագրել. ունենք տնտեսություն, որը կարողանում է դեռեւս միայն ապահովել բնակչության գոյատեւումըԴեռեւս 2017թվականին մեծ սպասումներ ունեինք 2018 թվականից: Հազիվ էր մեզ մոտ իրական հույս արթնացել, որ Հայաստանում ձեւավորվում է ներդրողների խումբ, որը 2018 թվականին մոտավորապես 800-900 միլիոն դոլարի չափով ներդրումներ կիրականացնի: Բայց, ցավոք, դա  տեղի չունեցավ, կամ, այսպես ասած, ներքաղաքական իրադարձությունները չխթանեցին դրա իրականացմանը: Եվ, ըստ էության, կարող ենք փաստել, որ 2018 թվականը տնտեսության զարգացման առումով որեւէ ձեւով չնշանավորվեց, չունեցանք որեւէ ցցուն ձեռքբերում: Խոշոր առումով մեր տնտեսությունն այսօր ծարավ է ներդրումների, տեխնոլոգիական նոր նախագծերի, որոնք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով 2018 թվականի ընթացքում տեղի չունեցան: Ըստ էության, 2018 թվականին տեղի ունեցած միակ իրադարձությունն այն է, որ քաղաքական դաշտը վերակառուցվեց, որը բերեց նոր ընտրությունների, եւ չունեցանք տնտեսական առումով շոշափելի արդյունքներ գրանցելու հնարավորություն: Փաստորեն, այս պահին մեզ մնում է սպասել նոր կառավարության ձեւավորմանը, պոտենցիալ կադրերի առկայությանը, որոնք պետք է ներկայացնեն հնգամյա երկարատեւ ծրագիր, որի մեջ էլ, ըստ էության, պետք է տեսնենք մեր զարգացման հեռանկարը: Իսկ քանի որ այս պահին դրանք չկան, ուրեմն, համենայնդեպս, ներկա իրավիճակում կարող ենք արձանագրել, որ սոցիալ-տնտեսական զարգացման առումով ունենք իներցիոն բյուջե եւ դրանով պայմանավորված՝ իներցիոն տնտեսություն:

«Ինչու՞ է Կառավարությունը ‹‹կտրում այն ճյուղը, որի վրա նստած են բոլորը››

 

«Կարեւոր է, որ տարին եզրափակենք աճով, եւ անկում չգրանցվի»

Տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆՆ էլ ասաց.

- 2018 թվականը լավագույն տարին չէր Հայաստանի տնտեսության զարգացման համար: Նախեւառաջ, տարին բավականին հագեցած էր ամենատարբեր քաղաքական իրադարձություններով: Ունեցանք մեկ տարվա մեջ չորս կարեւոր քաղաքական ընտրություններ: Եվ նման քաղաքական փոփոխությունների պարագայում տնտեսությունը չէր կարող իր բնականոն հունով ընթանալ: Այդ իսկ պատճառով այսօր ունենք այն, ինչ ունենք: Միեւնույն ժամանակ պետք է արձանագրենք նաեւ, որ զարմանալիորեն քաղաքական փոփոխությունների եւ հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածում որոշակի կայունություն, այնուամենայնիվ, նկատվեց: Սովորաբար հեղափոխություններից հետո տնտեսության մեջ ավելի վատ ցնցումներ են լինում, բայց մեզ մոտ հատկապես ազգային դրամանիշը պահպանեց իր կայունությունը եւ չարժեզրկվեց, ինչը կարող ենք համարել կարեւոր նվաճում: Բացի այդ, միայն ամռան ամիսներին գրեթե 100 միլիարդ դրամով ավելացել են ավանդները, իսկ դա կարեւոր է նրանով, որ հենց ավանդների գումարներն են տրվում բանկերի կողմից` իբրեւ վարկ: Եվ ներդրումները հենց այդ վարկերով են նաեւ պայմանավորված. ներքին ներդրումների մասին է խոսքը: Բայց եղել են, իհարկե, դժվար պահեր գյուղատնտեսության ոլորտում, որտեղ ակնհայտ անկում է նկատվել, եւ, իհարկե, կան բազմաթիվ դժվարություններ, բայց, ընդհանուր առմամբ, կարեւոր է, որ տարին եզրափակենք տնտեսական աճով, եւ անկում չգրանցվի:

«ՀԻՄԱ ՄԵԶ ՄՈՏ ԱՅՍ ՎԻՃԱԿՆ Է. ՈՎ ՈՆՑ ԿԱՐՈՂԱՆԱ, ՊԵՏՔ Է ԻՐ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԻ»

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА