ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպիսի հագուստով դիմավորել Դեղին հողե խոզի տարին

30.12.2018 10:00 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Ինչպիսի հագուստով դիմավորել Դեղին հողե խոզի տարին

Աստղագուշակները նշել են, թե կենդանակերպի տարբեր նշաններն ինչ պետք է կրեն 2019 թվականին դեղին հողե խոզի տարում, որպեսզի  հաջողությունն իրենց ձգտեն:

Ինչպիսի հագուստն է նորաձև լինելու 2019 թվականին. գլխավոր միտումները

Կանանց խորհուրդ է տրվում ընտրել բլուզներ և բասկայով զգեստներ: Դա կօգնի թաքցնել մարմնի թերությունները:

Խորհուրդ է տրվում նաև կրել փոռերով կիսաշրջազգեստ, որն ավելի բարձրահասակ է ցույց տալիս: Հրաշալի տարբերակներ են նաև ժակետները և լայն ուսերով վերարկուները:

Խոզի տարվա  հագուստը  պետք է լինի   դեղինամոխրագույնը, շագանակագույնը կամ ոսկեգույնը:

Ինչպես դիմավորել 2019 թվականը

Խոյ. Ընտրեք թեթև գործվածքներ: Ամանորի գիշերը հագուստը կամ շարֆը պետք է լինի մետաքսից: Ընտրված հագուստի ոճը պետք է լինի  խիստ և պարզ:

Ցուլ. Կանանց խորհուրդ է տրվում  կրել կոմբինիզոն՝ մետաքսից կամ թեթև բրդից:  Ամանորյա կերպարը կարող եք լրացնել  ոսկյա զարդերով:

Երկվորյակ.Հաշվի առնելով կենդանակերպի երկակիությունը հագուստի դեկորները պետք է սիմետրիկ լինեն՝ օրինակ երկու ապարանջան, թևնոց և այլն: Կարելի է մեծ ականջօղեր կրել: Հագուստի ամենալավ տարբերակը կլինի տաբատով կոստյումը, բլուզը և բասկայով զգեստը:

Խեցգետին. Հագուստը պետք է լինի ծնկից ներքև կամ շատ երկար ու շատ պարզ:

Առյուծ. Հագուստը պետք է լինի ատլասից, մետաքսից: Խորհուրդ է տրվում քիչ զարդեր օգտագործել՝ ականջօղեր կամ փոքրիկ թևնոց:

Կույս. Խորհուրդ է տրվում կրել մետաքսյա զգեստ՝ արդուզարդի մինիմալ պարագաներով:

Կշեռք. Ամանորի համար  լավագույն տարբերակ  են շիֆոնից, մետաքսե և թավշյա զգեստները: Հագուստը պետք է լինի ծնկից ներքև, սակայն  բաց ուսերով: Երեկոյի համար կարելի է հագուստին  մորթի ամրացնել:

Կարիճ. Նրանց խորհուրդ է տրվում ընտրել մատիտ-կիսաշրջազգեստ  վառ բլուզով և բարձրակրունկ կոշիկներ:

Աղեղնավոր. Լավագույն տարբերակ  են շիֆոնից, մետաքսե և թավշյա զգեստները, որոնք պետք է լրացվեն վառ զարդերով:

Այծեղջուր. Պետք է միատոն զգեստ ընտրել, սակայն միևնույն ժամանակ վառ դիմահարդարում անել: Շեշտը պետք է դնել շրթունքների և աչքերի վրա:

Ջրհոս. Կարելի է ընտրել երկար միատոն զգեստ՝  համարձակ լանջաբացվացքով:

Ձուկ. Խորհուրդ է տրվում ընտրել թեթև գործվածք, որը  կարելի է համադրել կլոր օղերով ու քարերով թևնոցներով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА