o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ. ԴԺՎԱՐԻՆ, ԲԱՅՑ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԻ

26.12.2018 20:15 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ. ԴԺՎԱՐԻՆ, ԲԱՅՑ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԻ

Այցեքարտ. ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի` Վարձատու, ֆրանսիական Վեոլիա Գրուպ ընկերության` Հայտատու եւ վերջինիս կողմից հիմնված «Վեոլիա ջուր» ընկերության` Վարձակալ միջեւ 2016թ. նոյեմբերի 21-ին կնքված եռակողմ 15-ամյա վարձակալության պայմանագրով, «Վեոլիա ջուրը» 2017թ.-ից ձեռնամուխ է եղել նախկին Երեւան Ջուր, Հայջրմուղկոյուղի, Լոռի - ջրմուղկոյուղի, Շիրակ - ջրմուղկոյուղի ու Նոր Ակունք ընկերությունների սպասարկման տարածքի ջրմուղ-կոյուղու համակարգերի կառավարումը: 356 բնակավայր Հայաստանի բոլոր մարզերում, այդ թվում` Երեւանը ու եւս 44 քաղաք, 542 հազար ակտիվ ջուր սպառող բաժանորդ, 135 ջրաղբյուր, 87 քլորակայան, 49 խոշոր պոմպակայան, 4060 կմ ջրատարներ, 7800 կմ ջրամատակարարման բաշխիչ ցանց եւ 4500 կմ ջրահեռացման ցանց, 9 խմելու ջրի եւ 8 կեղտաջրերի մաքրման կայան, խմելու ջրի 28 լաբորատորիա, 350 կմ անձրեւատար. ահա, ընդհանուր առմամբ, այն համակարգը, որը ներկայումս շուրջօրյա ռեժիմով սպասարկում է ընկերության 2900 աշխատակից:

36 ժամ ջուր չի լինելու Երևանում և մարզերում. «Վեոլիա Ջուրը» հայցում է սպառողների ներողամտությունը

Օրերս, ոլորտում ձեւավորված ավանդույթի համաձայն, համակարգի աշխատակիցները նշեցին Հայաստանում ջրմուղի ստեղծման 107-ամյակը: 1911թ. դեկտեմբերի 23-ին նորակառույց «Կաթնաղբյուր-Երեւան» ջրատարի շահագործմամբ մեզանում հիմք դրվեց կենտրոնացված ջրամատակարարմանըԻրականացավ քաղաքացիների դարավոր երազանքը. Գետառի, Զանգվի, ջրհորների ջրին, քյարիզներին ու ջրավաճառ տղային փոխարինելու եկան ջրատարներն ու ջրամբարները, պոմպակայաններն ու քլորակայանները, փականային համակարգն ու ջրաչափերըՇատ ջրեր են հոսել այդ օրից: Տարեցտարի զարգանում ու «հասակ է առնում» ջրմուղ-կոյուղու համակարգը ողջ Հայաստանում, արդեն սկսվել է SCADA հեռակառավարման ծրագրի ներդնումը, որը կապահովի այս ողջ համակարգի կառավարումը մեկ կենտրոնից: Չնայած բոլոր` օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժվարություններին, տեխնիկական առաջընթացը համակարգում շարունակվում է, տարեցտարի թեթեւացնելով սպառողների կենցաղային հոգսերը: Այս առումով 2018 թվականը բացառություն չի կազմումԱշխատանքի արդյունքները դեռ կամփոփվեն, սակայն արդեն իսկ պարզ է, որ շատ ուղղություններով զգալի առաջընթաց է գրանցվել: Այսպես, ջրամատակարարման միջին տեւողությունը Երեւանում կազմում է 23,6 ժամ, մյուս քաղաքներում ու գյուղերում նույնպես ձեռքբերումը շոշափելի է: Ջրի որակի համապատասխանությունը պահանջներին անցել է 98 տոկոսից` թույլատրելի 95 տոկոսի պայմաններում: Ստուգայցերի արդյունքում սպառողների մոտ հայտնաբերվել է ջրամատակարարման կանոնների 8000-ից ավել տարատեսակ խախտումներ, այդ թվում մոտ 2200-ը` ապօրինի ջրագծեր: Վերացվել է 29 հազար վթար ջրատար եւ 48 հազարը` կոյուղատար համակարգում: Էլեկտրաէներգիայի, որպես համակարգի ամենածախսատար հոդվածներից մեկի, տնտեսմանն ուղղված աշխատանքները բերել են մոտ 6 մլն կՎտժ հոսանքի խնայողության: Ներկայումս պոմպերով մղվում է ընդհանուր ջրաքանակի միայն 20 տոկոսը, մնացածը լեռնային աղբյուրներից հոսում է ինքնահոս եղանակով, ինչի կարեւորությունը կանոնավոր ջրամատակարարման տեսակետից ակնհայտ է: Ջրի վաճառքի ծավալների հստակեցման ու այս հարցում բաժանորդների հետ փոխհարաբերությունների կարգավորման նպատակով «Վեոլիա ջուրն» անվճար փոխարինել է մոտ 55 հազար ջրաչափՁեռքբերումներում իրենց ավանդն ունեն ընկերության բոլոր ստորաբաժանումներն ու ծառայությունները: Համակարգում ամենուր աշխատել են լարված, ձգտելով հասնել տարվա համար նախատեսված ցուցանիշներին: Այնուամենայնիվ, թերեւս ճիշտ կլինի ներկայացնել ծառայություններից մի քանիսը, որոնց գործունեությունն ուղղակիորեն կապված է ջրամատակարարման ու սպառողների սպասարկման հետԱյսպես, ջրամատակարարման խնդիրներով զբաղվում է երկու տարածաշրջանային տնօրինություն: Դրանցից առաջինը` «Արեւելքն» է, որը սպասարկում է 7 վարչական շրջան Երեւանում, 20 քաղաք, 149 գյուղական բնակավայր` Դիլիջանից մինչեւ Մեղրի` Գեղարքունիքով ու Վայոց ձորով, ինչպես նաեւ Արարատի մարզն ու Արմավիրի որոշ բնակավայրեր: Տնօրինության ուժերով 2018թ. վերանորոգվել ու վերակառուցվել են Արարատի մարզը սնող «Գառնի-Լանջազատ» եւ «Գառնի-Խարբերդ» ջրատարները, որի արդյունքում բարելավվել է 12 բնակավայրի ջրամատակարարումը: Եւս 4 գյուղի ջրամատակարարում է բարելավվել Արմավիրի մարզում: «Մուխուրթուրյան-Գորիս» ջրատարի վերանորոգման արդյունքում 5 գյուղ Սյունիքում ապահովվել է անխափան ջրամատակարարմամբ: Նաեւ զգալի առաջընթաց է գրանցվել Դիլիջանում: Ընդհանուր առմամբ, այստեղ շահագործումից հանվել է 27 կմ վթարված, հոսակորստի հանգեցնող ջրագիծ, իսկ կառուցվել է` 26 կմ, ինչպես նաեւ մոտ 2 կմ կոյուղի: Փոխարինվել է 2200 փական, ինչը թույլ է տվել բարձրացնել համակարգի կառավարելիությունը:

ԱՇՈՑՔՈՒՄ ԱՅՍ ԳԱՐՈՒՆ ԿԿԱՆԱՉԵՆ ՆՈՐ ԴԱՇՏԵՐ...

Մյուսը` «Արեւմուտք» տնօրինությունը, Երեւանի մի քանի շրջաններից բացի, սպասարկում է 205 բնակավայրեր, հիմնականում Հայաստանի արեւմուտքում ու հյուսիսում, որոնցից 179-ը գյուղեր են, իսկ 25-ը` քաղաքներ, այդ թվում` ԳյումրինՎանաձորը, Էջմիածինը, Հրազդանը, Աբովյանը, Ալավերդին, Ստեփանավանը, Իջեւանը: Առավել զգալի է եղել 2018թ. առաջընթացը Գյումրիում, որտեղ հոսակորուստները նվազեցնելու ու դրա հաշվին ջրամատակարարումը բարելավվելու համար 49 կմ հնամաշ, վթարային ջրագիծ է շահագործումից հանվել: Փոխարենն այստեղ, ինչպես նաեւ Ալավերդի ու Ստեփանավան քաղաքներում, կառուցվել են նորերը, այդ թվում` փողոցների հիմնանորոգմանը զուգահեռ: Ջրամատակարարումը բարելավվել է նաեւ Իջեւան, Սպիտակ, Վանաձոր, Ապարան եւ Աշտարակ քաղաքներում, որտեղ ջրամատակարարման տեւողությունն ավելացել է առանձին տարածքներում ընդհուպ մինչեւ 17 ժամով: Դրան, ինչպես եւ «Արեւելքում», նպաստել է վթարված ջրագծերի հայտնաբերելն ու շահագործումից հանելը` 89 կմ ընդհանուր երկարությամբ: Փոխարենը կառուցվել է 25 կմ նոր ջրագիծ, ինչպես եւ 2,5 կմ` կոյուղի: Իսկ փոխարինված 450 փականները եկել են կարգավորելու ջրի հոսքն ու ճնշումը սպառողների մոտ:

ԱՅՍՏԵՂԻՑ «ԵՐԵՎՈՒՄ Է» ՈՂՋ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Տեխնիկական տնօրինության կառավարման ներքո են ջրաղբյուրները, քլորակայանները, պոմպակայանները, խմելու ջրի ու կոյուղաջրերի մաքրման կայանները, ջրի որակի ու ջրաչափերի լաբորատորիաները, կապիտալ շինարարությունն ու բաժանորդների համար անհատական ջրագծերի կառուցումը: Այս թվարկումից արդեն պարզ է պատասխանատվության այն չափը, որը կրում են դրա աշխատակիցներըՆրանք անցնող տարում կառուցել են 2 քլորակայան եւ 1 օրվա կարգավորիչ ջրամբար, իսկ վերակառուցել են համապատասխանաբար 2 եւ 1: Եւս 2 ջրամբարի շինարարությունը դեռ շարունակվում է: Այս ընթացքում նաեւ 19 ջրաղբյուր է վերակառուցվել: Կապիտալ շինարարություն ծրագրով տնօրինությունը բաժանորդների մոտ տեղադրել է 26 հազար բարձրակարգ ջրաչափ, կառուցել է մի քանի տասնյակ կիրլոմետր ջրագիծ, կոյուղագիծ ու անձրեւատար: Թերեւս, առանձնահատուկ պետք է խոսել բաժանորդներին անհատական ջրագծերի կառուցման գործում մատուցվող ծառայության մասին: Դա մեզանում նոր նախաձեռնություն է` օրենսդրությամբ սահմանված, որի իրականացումը ենթադրում է տասնամյակներով բնակչության շրջանում ձեւավորված ավանդույթների հաղթահարում: Դյուրին չէր, բայց այսօր արդեն կարելի է փաստել, որ մեկնարկի հետ կապված դժվարությունները մնացել են հետեւում, նախագծողշինարարվերահսկող շղթան գործում է սահուն, շարունակաբար ապահովելով զգալի առաջընթաց:

ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՈՂՋ «ՀՄԱՅՔՈՎ»

Երեւանի տարածաշրջանի առեւտրային տնօրինությունը սպասարկում է Երեւանը` իր ավելի քան 320 հազար բաժանորդներով, Աշտարակ, Արմավիր, Մեծամոր, Եղվարդ, Հրազդան, Ծաղկաձոր ու Չարենցավան քաղաքները, շուրջ 50 հազար բաժանորդներով, ինչպես նաեւ 69 գյուղ` 45 հազար բաժանորդներԱյստեղ պարբերաբար գրանցվում է 530 հազար ջրաչափի ցուցմունք, ստուգվում դրանց տեխնիկական վիճակն ու որոշվում հետագա շահագործման նպատակահարմարությունը: Արդեն փոխարինվել է իր դարն ապրած 47 հազար ջրաչափ, որոնց ստուգումը ցույց է տվել 2600 ջրաչափի վրա արտաքին միջամտության, իսկ 6500 ջրաչափ էլ պարզապես եղել է անսարք: Ջրամատակարարման կանոնների ապահովումը սպառողների մոտ եւս նրանց իրավասություն է, որի շրջանակներում անցնող տարում արձանագրվել է կարգի խախտման 1400 դեպք, որից 400-ը ապօրինի ջրագծերն են: Այս ամենի շնորհիվ 2017թ. նկատմամբ ապահովվել է մոտ 1,5 մլն մ/խ ջրի վաճառքի ծավալի ավելացում:

ՍՊԱՌՈՂԻ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ` ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆ

Հանրապետության 10 մարզերի 37 քաղաքներ եւ 330 գյուղեր, ընդհանուր առմամբ` 261 հազար ակտիվ ջուր սպառող բաժանոդներ. սա էլ ընկերության մյուս` մարզերի տարածաշրջանի առեւտրային տնօրինության սպասարկման տարածքն է:

2017թ. համեմատ այստեղ գրանցվել է հասույթի եւ վճարումների աճ, ինչպես նաեւ ապօրինությունների դեմ պայքարի ակտիվացում: Մասնավորապես, ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել են 2386 տարատեսակ խախտում (շրջանցող ջրագծեր, ապօրինի միացումներ, ջրաչափի ինքնակամ հեռացում) եւ կազմվել է մոտ 196 մլն դրամ գումարի արձանագրություն: Տնօրինության սպասարկման տարածքում նաեւ ավելացել է մեկ բնակիչ-բաժանորդի հաշվով ջրի ծախսը, որին նպաստել է հաշվառման մակարդակի բարձրացումն ու նոր ջրաչափերի տեղադրումը` շուրջ 8000: Ընդ որում, դրանք տեղադրվել են բաժանորդների տարածքներից դուրս` հատուկ դիտահորերումՄինչդեռ տարին դյուրին չէր մեզ համար: Շատ դժվարություններ դիմագրավեց ու հրատապ խնդիրներ լուծեց աշխատակազմն այս ընթացքում: Իհարկե, դրանք համակարգի գործունեության մշտական ուղեկիցն են, եթե հաշվի առնենք ինժեներական կառույցների տեխնիկական վիճակը, առնվազն 1 մլրդ դոլարի ներդրումների անհրաժեշտությունն ու ջրամատակարարման շղթայի կառավարելիության աստիճանի բարձրացման պահանջըՈւրիշ է, որ հանրապետությունում անցնող տարում ստեղծված նոր քաղաքական իրավիճակով պայմանավորված, հանրության շրջանում փոխվել է մթնոլորտը: Սպառողները ջրամատակարարից պահանջում են տասնամյակներով կուտակված խնդիրների լիարժեք լուծում` այստեղ եւ հիմա սկզբունքով: Այն դեպքում, երբ վարձակալության պայմանագրով հստակ սահմանված է «Վեոլիա ջրի» խնդիրների շրջանակը: Հասկանալի է, որ նման պայմաններում ամեն մի թերություն կամ արտակարգ պատահար պետք է դժգոհություն առաջացներ ու տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տար: Եվ զարմանալի չէ, որ ամռան շոգերին տեղի ունեցած խոշոր վթարը «Արարատյան» պոմպակայանում, մատուցվող ծառայությունների սակագների վերանայման հայտը, ինչպես նաեւ իրավապահների ուշադրությունը համակարգին բացասաբար անդրադարձան ընկերության գործարար համբավի վրաԻ պատիվ «Վեոլիա ջրի» աշխատակազմի` ջրմուղագործները տեղի ունեցածից չվհատվեցին: Անկախ ամեն ինչից, նրանք շարունակում էին իրենց ամենօրյա ոչ դյուրին աշխատանքը ու համակարգի զարգացման ծրագրերը: Մենք համոզված էինք, որ այս ամենը ժամանակավոր է, կգա օրը, եւ իրավիճակը կպարզվի, բոլոր հարցերը կստանան իրենց տրամաբանական պատասխանները: Այսօր արդեն կարող ենք ասել` այդպես էլ եղավ: «Արարատյան» պոմպակայանն արագորեն վերանորոգվեց, ավելին, որոշում ընդունվեց առաջընթաց տեմպերով իրականացնել դրա վերակառուցումը, ծառայությունների մանրածախ սակագինը բարձրացավ, ինչպես որ դա նախատեսված էր վարձակալության պայմանագրով, սակայն Ջրային կոմիտեի հետ բանակցությունների արդյունքում գտնվեց փոխընդունելի լուծում. սակագնի ավելացված մասի կիրառումը տեղափոխել 2025 թ., շրջանառվող ասեկոսներին ու տարատեսակ կարծիքներին էլ վերջ դրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ «Վեոլիա ջուրը», որպես հեղինակավոր ֆրանսիական Վեոլիա Գրուպի բաղկացուցիչ մաս, ի վիճակի է կատարել առաջադրված խնդիրները, եւ որ ՀՀ կառավարությունն իր հերթին ունի պարտավորություններ` ներդրումների մասով, Վարձակալի առջեւ: Իսկ «Վեոլիա ջուր» ծրագրի ղեկավար Մալիկա Գենդուրիի` օրերս տեղի ունեցած հանդիպումները փոխվարչապետի պաշտոնակատար Տ.Ավինյանի, հայաստանյան այլ պաշտոնատարների հետ եկան եւս մեկ անգամ հաստատելու կողմերի հավատարմությունը վարձակալության պայմանագրին, ինչպես նաեւ նրանց պատրաստակամությունը` առաջացող խնդիրներին գտնել փոխընդունելի լուծումներԲնականաբար, իրավիճակի նման փոխոխությունը դրականորեն անդրադարձավ հանրային կարծիքի վրա: Համակարգի աշխատակիցներն իրենց հերթին ասես նոր շունչ առան ու համակվեցին լավատեսությամբ` ապագայի նկատմամբ: Այս նախատոնական օրերին վերջնական տեսքի են բերվում հաջորդ տարվա ծրագրերը, քննարկվում ու որոշում են առաջնահերթությունները, որոնց իրականացումն անպայման նոր քայլ կհանդիսանա համակարգի հետագա զարգացման, սպառողներին մատուցվող ծառայությունների բարելավման գործում:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԳՈՌ ԳՐԻԳՈՐՅԱՆ,
Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

«Վեոլիա ջուր» ՓԲԸ

Հ.Գ. Օգտվելով ընձեռված հնարավորությունից` «Վեոլիա ջուր» ընկերության ողջ աշխատակազմի անունից շնորհավորում եմ մեր բաժանորդների Ամանորն ու Սուրբ ծնունդը եւ մաղթում ամենայն բարիք 2019թ.-ին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА