ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գալիք տարում Հայաստանը կարող է կանգնել որոշակի վտանգների առաջ»

26.12.2018 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Գալիք տարում Հայաստանը կարող է կանգնել որոշակի վտանգների առաջ»

2019-ին Հայաստանին սպասվող ներքին եւ արտաքին քաղաքական մարտահրավերների, ինչպես նաեւ հայ-ռուսական հարաբերությունների առկա վիճակի մասին զրուցեցինք Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎԻ հետ:

Նիկոլ Փաշինյանը իր էժանագին որակը բացահայտեց. Ֆեյսբուքյան էջում գրում է Կարապետ Ռուբինյանի կինը

«ԽՈՒՃԱՊԻ ՊԵՏՔ ՉԷ ԵՆԹԱՐԿՎԵԼ, ԲԱՅՑ ԽՆԴԻՐՆ ԱՌՆՎԱԶՆ ՊԵՏՔ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՊԱՀԵԼ»

Ռուս քաղաքագետի կարծիքով` առաջիկա ամիսներին, միգուցե գալիք տարվա ընթացքում Հայաստանը կարող է կանգնել որոշակի վտանգների առաջ, եւ անհրաժեշտ կլինի իրականացնել կառուցվածքային փոփոխություններ, այդ թվում` նաեւ բավական ցավոտ:

Տնտեսական գործընթացների վերակազմակերպմանը զուգահեռ, որպեսզի առնվազն պահպանվի այն տնտեսական աճը, որը կար ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք, պետք է ուշադրություն դարձնել արտաքին քաղաքական մի շարք մարտահրավերներին: Խոսքը ոչ միայն Արցախի հիմնախնդրի կարգավորման մասին է, այլ նաեւ, օրինակ, Հայաստանի եւ Իրանի փոխհարաբերությունների, որը պետք է ամրացնել: Ինչ վերաբերում է Արցախին, մենք գիտենք, որ վերջերս Միլանում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ, եւ արդեն հայտարարված է, որ ԱԳ նախարարների մակարդակով հաջորդ փուլը բանակցությունների կկայանա հունվարին: Այսինքն` ակնհայտ է, որ որոշակի բանակցելու նյութ կա: Կարող ենք եզրակացնել նաեւ, որ խոսքը, հավանաբար, երկու կողմից էլ փոխզիջումների մասին է: Իհարկե, ասվածը կարող է տարբեր կերպ ընդունվել հայկական տիրույթում, հատկապես հաշվի առնելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում էլ փորձեր եղան արցախյան քարտեզի շահարկման եւ որոշակի փոխադարձ հայտարարությունների, որոնք շպրտվեցին հանրային քաղաքականության մեջ: Ամեն դեպքում, կարծում եմ` արցախյան հարցը կարող է օրակարգ բերվել բառացի շատ կարճ ժամանակ անց:

Ինչպես են կիսամերկ պաշտոնյաներն ու աստղերը մկրտության սառը «լոգանք» ընդունել (Ֆոտոշարք)

Բայց մինչեւ նախընտրական քարոզարշավը, արցախյան հիմնախնդրի շուրջ զարգացումների մասին այս տարի առաջինը խոսեցին ՀՀ-ում ԱՄՆ հեռացող դեսպան Միլսը, Հայաստան այցելած Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը: Գործընթացի վրա ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ նրանց հայտարարությունները:

Մենք լսել ենք այդ հայտարարությունների մասին, որոնք տարբեր կերպ ընկալվեցին հայկական տիրույթում: Ուղղակի պետք է ասել, որ Արցախի հիմնախնդրի հարցում առաջին տարին չէ, որ տարբեր կերպ կարգավորման փորձեր են կատարվում: Ամերիկյան գործընկերների կողմից, պարզապես, փորձ է արվում ինտենսիվացնել խնդրի քննարկումը, այդ թվում նաեւ օրակարգ բերել Հայաստանի համար ցավոտ  փոզիջումների գնալու տարբերակը: Այստեղ, ինչպես հասկանում ենք, պաշտոնական Բաքվի դիրքորոշումն է մնում նույնը, նրանք բավականին հետեւողական են եւ խիստ իրենց տեսակետների մեջ: Դրա համար կարծում եմ` Արցախի խնդրի վերաբերյալ բանակցային գործընթացում կպահպանվի առկա փակուղին: Դեռ էլի կլինեն որոշակի հայտարարություններ, եւ ամեն մեկը կցանկանա հասնել իր համար ցանկալի արդյունքի: Բայց դժվար թե, որեւէ փոփոխություն տեղի ունենա, եթե Հայաստանի դիրքորոշումն ավելի խիստ լինի եւ ուղղված` իր ազգային անվտանգության եւ զինված ուժերի ամրացմանը: Ըստ իս, խուճապի պետք չէ ենթարկվել, բայց խնդիրն առնվազն պետք է ուշադրության կենտրոնում պահել:

​​​​​​​ՌԴ նախագահը «մկրտության լոգանք» է ընդունել (Լուսանկարներ)

«ԻՐԵՆՑ ՌՈՒՍԱՖՈԲԻԱՅՈՎ ԱՌԵՎՏՈՒՐ ԱՆԵԼԸ ՁԵՌՆՏՈՒ ԲԻԶՆԵՍ ԵՆ ԴԱՐՁՐԵԼ»

– 2018-ը լի էր վայրիվերումներով նաեւ հայ-ռուսական հարաբերությունների համար, եւ բազմիցս տարբեր մակարդակներով եղել են լուրեր, որ կան որոշակի խնդիրներ: Ի՞նչ կասեք այս մասին:

Իհարկե, ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով որոշակի ընդմիջում եղավ հայ-ռուսական երկխոսության մեջ, բայց այն կարճ տեւեց: Եղան ամենաբարձր մակարդակով մի քանի հանդիպումներ, իսկ Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնվեցին հայ-ռուսական մի քանի նախագծերի մասին, այդ թվում` այն, որ հայ մասնագետները արտակարգ իրավիճակների ժամանակ կաջակցեն ռուսական օպերացիաներին Սիրիայում: Եղան նաեւ մի քանի միջոցառումներ ՌԴ Պետդումայում: Խնդիրներից նրանք, որոնք դեռ լուծված չեն եւ անխոս պետք է լուծվեն, երկու երկրների միջեւ փոխգործակցային տեղեկատվության բարձացման հարցն է: Մենք տեսանք, թե ինչ «պատերազմ» տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում, մինչդեռ դատարկ տեղը բոլորովին անպետք լարվածություն էր մտցվել, որը կարող էր իր բացասական հետեւանքներն ունենալ: Ի դեպ, սա նաեւ վերաբերում է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Խաչատուրովի շուրջ առկա խնդրին: Հուսանք, որ պետական իշխանական նոր համակարգի ձեւավորումից հետո` այս խնդիրները կլուծվեն: Պարզ է, որ կգան նոր մարդիկ, այդ թվում` պրոֆեսինալներ, տեխնոկրատներ եւ խնդիրներն ինչ-որ կերպ կլուծվեն:

Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

–  Դուք լավատեսորեն եք տրամադրված, կարծում եք` ընդդիմությունից իշխանություն դառնալով` հիմա Նիկոլ Փաշինյանն իր նախկիններից ամենառուսամե՞տն է:

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հետխորհրդային շրջանի քաղաքական հնաբնակներից է եւ շատ լավ իրեն հաշիվ է տալիս, որ այն իրականությունները, որոնք գոյություն ունեն երկրում, նշանակում է, որ առանց ՌԴ-ի հետ համագործակցությանազգային անվտանգության, ռազմատեխնիկական եւ տնտեսական փոխգործակցության, հնարավոր չէ: Իհարկե, կան խնդիրներ, որոնք  պայմանավորված են օբյեկտիվ պատճառներով, օրինակ, ընդհանուր սահմանի բացակայությամբ, բայց կարծում եմ` այն քննարկումները, որոնք տեղի են ունեցելեւ որոնք կլինեն, կծառայեն մեր ընդհանուր հետաքրքությունների համար: Ի տարբերություն որոշ այլ երկրների, որտեղ քաղաքական էլիտան իրենց ռուսաֆոբիայով առեւտուր անելը ձեռնտու բիզնես են դարձրել, Հայաստանում նման բան գոյություն չունի, եւ հուսով եմ` չի էլ ունենա, որովհետեւ այն չի բխում հենց երկրի շահերից:

«Ցավոք, վարչապետին ճիշտ չեն զեկուցում». կրթության փորձագետ (Տեսանյութ)

«ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԽՎԱԾ ԿԼԻՆԻ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ»

– Անդրադառնանք ՀՀ ներքաղաքական իրավիճակին. ի՞նչ եք կարծում արտահերթ խորհրդարանական ընտրություններին Ազգային ժողով չանցած հայտնի քաղաքական ուժերին, օրինակ, ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին կհաջողվի՞ վերականգնել ուժերը 2019-ին կամ հինգ տարի անց, որպեսզի կրկին ազդեցություն ունենան քաղաքական գործընթացների վրա:

Մենք տեսանք, թե ինչ եղավ այն կուսակցությունների հետ, որոնք բոլորովին վերջերս շատ հայտնի էին, այդ թվում` Ձեր նշած կուսակցություններից բացի, նաեւ «Ժառանգությունը»: Եթե նրանք վերկանագնվեն էլ, ապա անհասկանալի է, թե ինչպես եւ ինչ ձեւաչափով: Դժվար է գնահատել նաեւ, թե ինչ զարգացում կունենա այսօր իշխող «Իմ քայլը» դաշինքը: Հասկանալի է, որ կադրային քաղաքականություն է փոխվելու, ներքաղաքական վիճակն էլ այլ է լինելու: «Իմ քայլում» շատ քիչ մարդիկ կան, որոնք հայտնի են, եթե նրանք կարողանան ներկայացնել իրենց, որպես հաջողակ ռեֆորմիստներ, շանս կունենան պահպանել իրենց դիրքերը: Բայց եթե ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ թույլ տան բացթողումներ, մի մարդու փառքի շնորհիվ չեն կարող երկար պահպանել իրենց թիմը: Ամեն ինչ կախված կլինի երկրի տնտեսական վիճակից, թե ինչպես կզարգանա եւ արտաքին քաղաքականության մեջ որքանով կհաջողի Հայաստանը, ու առհասարակ` ինչ կկատարվի Կովկասում:

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Դավոս

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կրկին ձերբակալվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ըստ Ձեզ` այս ամենն ի՞նչ հետեւանքներ է ունենալու հայաստանյան քաղաքական գործընթացների վրա:

Մենք շատ լավ հասկանում ենք, որ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական դեպքերը հին պատմություն ունեն, եւ թե ինչ պատճառով 10 տարի անց այն ակտուալացվեց: Միայն կասեմ, որ ՀՀ երկրորդ նախագահը փորձառու քաղաքական գործիչ է եւ մարտիկ, որը ցույց տվեց, որ կարող է դիմակայել հարվածներին: Ըստ իս, այս պատմությունը կզարգանա իր հունով, բայց չէի չափազանցնի իր ազդեցությունը Հայաստանի հետագա ներքաղաքական իրավիճակի վրա: Ի վերջո, ինչքան հասկանում եմ, Ռ. Քոչարյանը քաղաքականությամբ չէր էլ պատրաստվում զբաղվել, եւ իրավիճակով պայմանավորված` նա ստիպված էր, միգուցե նաեւ ոչ իր կամքով վերադառնալ հրապարակային քաղաքականություն:

Արարատում դպրոցի տնօրեններն ընտրվում են մարզպետի «դաբրոյո՞վ»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА