o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ցմահ դատապարտյալն ազատ արձակվեց

25.12.2018 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ցմահ դատապարտյալն ազատ արձակվեց

Ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանն ազատ արձակվեց։ Դատարանը՝ հաշվի առնելով Մարուքյանի ծանր առողջական վիճակը և պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունները՝ ռևմատոիդ արթրիտը ու միոպատիան, հենց դատարանի դահլիճից ազատեց նրան, գրում է forrights.am-ը։

Արդարադատության նախարարությունը հրապարակել է հինգ հարց ու պատասխան ցմահ դատապարտյալներին վերաբերող նոր կարգավորումների մասին

ՀՀ կառավարության N825 որոշման համաձայն՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ռևմատոիդ արթրիտը և միոպատին անհամատեղելի են կալանքի հետ։

Հիշեցնենք, որ 45-ամյա Վահագն Մարուքյանը շուրջ 25 տարի է ճաղերից այն կողմում էր։ 19-ամյա Մարուքյանին մեղավոր էին ճանաչել Վանաձորի Ռազմական ոստիկանության պետ Վարդան Ասուրյանի սպանության համար, հիմքում դնելով Վահագնի ինքնախոստովական ցուցմունքը, որը նրանք «ստացել էին» խոշտանգման եղանակով։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА