ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

25.12.2018 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Այս շաբաթ օրը Ստեփանակերտում տեղի ունեցավ բավականին հզոր հանրահավաք, ի պաշտպանություն ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ, որը անցնում էր «Արցախն իր հերոսներին մենակ չի թողնում» խորագրի ներքո: Մասնակիցները նաեւ խոստացան հարկ եղած դեպքում ոտքով գալ Երեւան եւ մայրաքաղաքում շարունակել ցույցերը` հասնելով ՀՀ երկրորդ նախագահի ազատ արձակմանը: Որ Արցախում այդպիսի հանրահավաք է տեղի ունեցել, դա միանգամայն բնական է: Սակայն զարմանալիորեն ներկայիս թավշակրոն ռեժիմի որոշ սպասավորներ մի այլանդակ վակխանալիա են սկսել ընդդեմ Արցախի եւ արցախցիների` նրանց է՛լ ոչխարի հոտի տեսքով նկարելով, է՛լ անվանելով թուրք, է՛լ կոչ անելով ձերբակալել արցախցի գեներալների` որպես «Մոսկվայի գործակալների»: Դե ինչ ասես, այդ գարշելի գործողությունները իրականացնողները թեեւ «յան»-ով ազգանուն են կրում, սակայն դրանց հայ կոչել հնարավոր չէ: Նժդեհն իրավացի էր` չկան անտականք ազգեր, բայց հայի տականքն անգերազանցելի է:

ԶԱՐՄԱՆՔ

Այն, որ ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ցույցեր եւ հանրահավաքներ այս կամ այն գործչին կամ քաղաքացուն ազատ արձակելու պահանջով` բնական է եւ ժողովրդավարության բաղկացուցիչ մասն է: Սակայն զարմանքով հայտնաբերեցինք ցույցեր ՄԱՐԴ ԲՌՆԵԼՈՒ պահանջով: Սկզբում տասհոգանոց ցույց Ազատության հրապարակում Քոչարյանին կալանավորելու պահանջով, հետո` ցույցեր Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու պահանջով: Հայաստանում այդպիսի ցույցեր հիշում են թերեւս միայն նրանք, ովքեր հասցրել են ապրել Ստալինի ժամանակներում, եւ կարելի է ապշել, թե այժմյան սերնդի մեջ որտեղի՞ց են ծլել այդպիսի մոլուցքով տարվածները: Որտեղի՞ց այդքան մարդ, որ համակված են ստուկաչության ախտով:

ԶԱՐՄԱՆՔ

Բայց ամեն ինչ ընկնում է իր տեղը, երբ տեսնում ենք մայրաքաղաքում կախած մեծ պաստառները, որոնցով քաղաքացիներին կոչ է արվում ԱԶԴԱՐԱՐԵԼ: Եթե նորմալ հայերենով դա թարգմանենք, այսինքն` այն լեզվով, որով շփվում են պաստառների հասցեատեր երեւանցիները, ապա դա կոչվում է «գործ տալ»: Այսինքն` պետական մակարդակով բուծվում են եւ խրախուսվում «գործ տվողները»: Այսպես, ապաշնորհության եւ հետախուզությունը տապալելու համար պաշտոնանկ արված գեներալ Արշակ Կարապետյանը հանգիստ դարձավ Նիկոլի խորհրդական այն բանից հետո, որ «գործ տվեց» Ռոբերտ Քոչարյանի վրա: Դե, իսկ հայտնի Սիլվա Համբարձումյանին երեւի թե պաշտոն չեն տալիս, որ հանկարծ չկտրվի նրա կողմից «գործ տալու» հոսքը, ընդ որում` ամբողջովին վարչախմբի ճաշակի շրջանակներում:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ մեր (ավելի ճիշտ` ձեր, սիրելի նիկոլականներ) քաղաքապետ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆՆ էլ ի պատասխան քաղաքացիների դժգոհության, որ քաղաքն աղբի մեջ կորել է, շատ հանգիստ տոնով ասաց, որ բնական է, որ նախատոնական ու տոնական օրերին աղբի քանակը շատանում է: Դե ինչ, սրանց մոտ զարմանալիորեն փող չկա աղբահանության համար, բայց կա գերթանկ եւ անճաշակ կոնածառի (այո, հենց կոնածառի, այլ ոչ թե տոնածառի) համար, ու առավել եւս փող կա արտերկրյա գործուղումների համար:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА