ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴՈՒԽՈՎ ՑՆԾԱ՛, ԿԱՄ ԿՌԱՊԱՏԱՇՏՈՒԹՅԱՆ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ

25.12.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԴՈՒԽՈՎ ՑՆԾԱ՛, ԿԱՄ ԿՌԱՊԱՏԱՇՏՈՒԹՅԱՆ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ

Սիրող ձեռքերով պատրաստված Նիկոլի տիկնիկ, հետո` Նիկոլի արձան Վանաձոր-Գյումրի ճանապարհին: Այսինքն` կռապաշտություն: Բայց կուռքի արձանի բախտը չի բերում: Դե, շան վերաբերմունքի մասին ոչինչ չենք ասում` ի վերջո անլեզու կենդանի է: Բայց մարդիկ... Սկզբում ընտրությունների օրով ինչ-որ մեկը արձանի ոսկի կտորն է տանում, իսկ տարվա ամենակարճ օրը` դեկտեմբերի 22-ին (կամ միգուցե լույս 23-ի գիշերը), արդեն արձանի գլուխը տանող էլ է լինում:

ԻՆՉՈՒ Է ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՏՈՒՆԸ ԿՌԻՎ ԸՆԿՆՈՒՄ

 

«ԴԸՄՓ-ԴԸՄՓ ՀՈՒ»-ՈՎ ՉԵՍ ԿՇՏԱՆԱ

Հիշո՞ւմ եք, թե ինչպես ցնծության «այո» ճիչերով երկրպագուները դիմավորում էին վոժդի այն միտքը, որ նախարարությունների աշխատակիցների քանակը պետք է էապես կրճատվի: Իսկ հիմա կրճատված Մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների աշխատակիցները գործադուլ եւ այլ բողոքի ակցիաներ են անում: Նիկոլն էլ հայտարարում է, որ թող փորձեն կես տարի էլ գործադուլ անել, տեսնեն մշակույթի ոլորտում բան կփոխվի՞: Ի դեպ, ընկերներիցս մեկը պատմեց իր թունդ հեղափոխական հարեւանի մասին, որին Մխիթար Հայրապետյանը խոստացել էր ընտրություններից հետո գործի տեղավորել իր մոտ, եւ այդ մարդը Նիկոլին թթու խոսք ասողին պատրաստ է պատռել: Իսկ հիմա Նիկոլի մասին արտահայտվում է «այդ» բառով, որին հետեւում է թունդ հայհոյանք: Այդ դառը հիասթափությունը սպասում է բոլոր նրանց, ովքեր հուսավառվել էին «թավշյա, ոչ բռնի հեղափոխությունով»: Վոժդին էլ այս կամ այն ձեւով սպասում է, պատկերավոր ասած, նույն ճակատագիրը, ինչ նրա մետաղաձույլ կուռքին... Հուսանք, որ  թույլ չենք տա ամբոխը դա բառացի իրականացնի: Իսկ մինչ այդ` զրկվեցինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, եւ վոժդն ասաց, որ դա 50-րդ հարցն է: Գործազրկության ուրվականը կա, թանկացումները կան... Դեկտեմբերի 27-ին էլ հավանաբար նա Մոսկվայից կբերի գազի թանկացման մասին լուրը` էլի 50-րդական հարց: Ամենակարեւորը, որ ինչպես նա հայտարարել է, մենք ունեցանք միակ խորհրդարանական ընտրությունը, որը չի բողոքարկվել Սահմանադրական դատարանում: Իսկ թե ի՞նչ որակի ԱԺ է` գլուխը քարը: Դիմավորեք, զմայլվեք եւ վայելեք:

ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՀՈԳԵԿԱՆՉՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՐՈՂ Է ՃԻՎԱՂՆԵՐ ԾՆԵԼ

 

ՎԵՐՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓԻԼՈՅԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ, ԿԵՑՑԵ՜ ԼՈՒԼՈՒՆ

Ցնծա, ցնծա հայ ժողովուրդ: Տես ինչպիսի, գեղեցիկ, սիրունիկ, ժպտերեսիկ աղջիկներ են գալիս  ազգիդ խորհրդարանը: Պրծանք վերջապես այդ ծերացած ակադեմիկոսներից, պրոֆեսորներից` հիմա Լուլուն է մեր պրոֆեսորը, Լուլուն: Բա Միմին, բա Կիկին` ազգի պարծանքը, ազգի դեմքըՈ՞վ ասաց փորձ: Փո՞րձ, գիտելի՞ք: Օրինակ` Լուլուն, պարզվում է, ունի բարձրագույն  կրթություն ու տարբեր տեսակի վերապատրաստումներ է անցել, փորձն էլ ձեռքբերովի չի՞: Մի տասը տարուց փորձ էլ կունենաԻսկ ո՞վ ասաց, որ պատգամավորը պետք է քաղաքականությունից հասկանա: Օրինակ` Լուլուն չի հասկանում, կամ ինչպես ինքն է ասում. «Ես թեմային ամբողջությամբ չեմ տիրապետում»: Կարեւորը անկեղծությունն է: Հիմա ո՞րն է լավ` փորձառու ու թեմաներին տիրապետող  մի 60 տարեկան խորամանկ քաղաքական գործի՞չը, թե՞ պարզ ու անմիջական գեղեցկուհի Լուլուն: Այ, օրինակ, ասենք` միջազգային քննարկում է, խոսում է մի երկրից  այդպիսի մի  նեխած ակադեմիկոս, ներկաների գլուխը տանում է իր փիլոյաբանություններով, հետո մի այլ երկրից մի պրոֆեսոր` էդպես խելոք-խելոք դեմքով դատողություններ է անում, հետո, ասենք, խոսում է ադրբեջանցի մի քաղաքական փորձառու գործիչ` ճարպիկ-ճարպիկ մտքեր արտահայտում ու հանկարծ դուրս է գալիս Լուլուն, կա՛մ Կիկին, կա՛մ Միմին ու ոչ մի բան չի խոսում, բայց ժպտում է  ու այնքան մի տեսակ թավշյա հեղափոխական հայացքով նայում... ու վերջ, դահլիճը թքած կունենա այդ պրոֆեսոր-ակադեմիկոսների ու ճարպիկ քաղաքագետների վրա: Բոլորի ուշադրության կենտրոնում կլինեն  մերոնք, բոլոր պետությունների ներկայացուցիչների աչքերը, մտքերը եւ անգամ երազանքները սեւեռված են լինելու Հայաստանի պատվիրակության վրա: Հայաստանը հաղթող էԱվելին, գոնե մի ակնթարթ մեր գեղեցկուհի պատգամավորուհիներին տեսնելու, մի քանի բառ փոխանակելու եւ մեկ անգամ ձեռքը սեղմելու անուրջները կստիպեն երկրների նախագահներին, վարչապետերին, խորհրդարանների ղեկավարներին, էլ չենք ասում նախարարների ու պատագամավորների մասին, իրենց բան ու գործը թողած գալ Հայաստան: Օդանավակայնի VIP սրահը չի հասցնելու սպասարկել բարձրակարգ հյուրերին, եւ Երեւանում կառուցվելու է նոր առանձին VIP օդանավակայան: Եվ ահա, երբ որ այդքան բարձրաստիճան ղեկավարներ հայտնվելու են Հայաստանում, Նիկոլը, օգտվելով իր նոր խորհրդարանի  անզսպելի հմայքիցարագորեն կլուծի բոլոր ազգային, ոչ ազգային եւ ապազգային հարցերը: Հայաստանը հաղթող էԱյստեղ կարեւորը այն է, որ Լուլու-Միմիները չխոսեն եւ ոչ մի հարցի չպատասխանենԵվ նրանք դա գիտեն: Օրինակ` երբ Լուլուին  հարցրին, թե ինչ է մտածում նա Լուկաշենկոյի` Նիկոլ Վովայեվիչի մասին ասածների վերաբերյալ, նա պատասխանեց, որ միակ բանը, որ նա կարծում է այդ թեմայով, այն է, որ նա իրավունք չունի պատասխանել այդ հարցին: «Չունեմ ես էդ իրավունքը նման թեմայի վերաբերյալ, էդ իմ կոմպետենտության կամ իրավասության մեջ ընդհանրապես չի մտնում: Ես տվյալ պահին գտնում եմ, որ չունեմ իրավունք որեւիցե կարծիք արտահայտելու»: Տեսա՞ք ինչ պարզ, հասկանալի եւ մատչելի լեզվով է բացատրվում Լուլուն: Դե հիմա, եթե մի քաղաքագետի հարցնեիր, մի ժամ գլուխներս տանելու էր, թե քանի որ այս այսպես է, նա այնպես է եւ այլն, եւ այլն... Չէ՛, Լուլուն ճիշտ է... եւ դա դեռ սկիզբն է: Ինչպիսի փայլուն մտքեր, իսկ ավելի շատ ժպիտներ եւ հայացքներ են  սպասվում ապագայում: Թեկուզ այս մեկը. Լուլուն ասաց, որ բոլոր այն նորաթուխ պատգամավորները, որոնք դեռեւս չունեն մանդատ «որեւիցե տարբերակով չունենք մենք իրավունք հարցերին պատասխանելու»: Բա... հու-հու-դըմփ:

ԹԱՎՇՅԱ ԹՐՔՈԲՈԼՇԵՎԻԶՄԸ ԵՎ ՍՈՐՈՍԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ

Բայց Լուլուն միակը չէ: Օրինակ` «Լուսավոր Հայաստանից» կա մի ցնցող գեղեցկուհի` Անի Սամսոնյանը: Այն հարցին, թե ինչքանո՞վ էին սպառիչ իր համար ԲՀԿ խոսնակի պարզաբանումները, նա  շռնդալից պատասխան տվեց` «ցնցող չէր»: Բոլոր մնացած հարցերին Անին պատասխանում էր շատ հստակ եւ կոնկրետ: «Մենք մեր տեսակետը բազմիցս հայտնել ենք», «Մարուքյանն  ուղիղ եթերում ամեն ինչ ներկայացրել է», «շուտով կիմանաք», «կաշխատենք` կերեւա»: Մոգական է...

ԲԱՆԸ ՀԱՍԱՎ ԿԱՏԱՐՅԱԼ ԹԱՎՇԱԲՈԼՇԵՎԻԶՄԻ

Անին նաեւ կարող է ում պետք է իր տեղը դնել: Լրագրողի ինչ-որ մի հնաոճ ու անհասկանալի հարցի, թե ներքաղաքական ընթացքները ինչո՞վ են պայմանավորված, Անին տեղում նրան շշպռել է, թե «ընտրություններից հետո այդ հարցը անտրամաբանական է»: Այդպես եւ միայն  այդպես: Այդ լրագրողներին թվում է, թե նրանք տրամաբանություն ունեն, իսկ Անին ապացուցեց, որ չունեն: Սա արդեն նոր Հայաստանն է, եւ այստեղ  Անիներին, Լուլուներին, Միմիներին չի կարելի տալ անտրամաբանական հարցեր: Եվ ընդհանրապես հարցեր տալ չի կարելի: Հայաստանի հպարտ քաղաքացիները պետք է հպարտ լինեն արդեն նրանից, որ այսպիսի գեղեցկուհիներ կան հայոց նոր ազատ խորհրդարանում: Հպարտ եւ շատ երջանիկ պետք է լինեք, հուհուներ ջան: Եվ ընդհանրապես նոր Հայաստանի նոր խորհրդարանում այլեւս չպետք է լինեն այդ անիմաստ երկար-բարակ քննարկումները եւ դրանց փոխարեն կարելի է անցկացնել, օրինակ` պատգամավորական գեղեցկության մրցույթ: Պատկերացնո՞ւմ եք` ինչքան երջանիկ կլինի հայ ժողովուրդը` դիտելով, թե ինչպես  մեկը մյուսի հետեւից բեմ են բարձրանում մեր գեղեցկուհիները: Ի դեպ, տեսադաշտը բացելու համար նոր Հայաստանի նոր խորհրդարանում առաջարկում ենք վերացնել ամբիոնը, որպեսզի չխանգարի դիտել հայոց խորհրդարանի գեղեցկուհիներին` իրենց ամբողջական շլացուցիչ գեղեցկությամբՑնծա՛, դուխո՛վ ցնծա, հայ ժողովուրդ:

ԵՐԲ ՆԻԿՈԼԻ ՀԵՏ ՏԵՔՍՏԵՐԻ ՄԻՋԻՑ «ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է ԽՈՍՈՒՄ»

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА