ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մերօրյա Շուռաները թափանցիկ կողոպտել են երկիրն ու ժողովրդին. Արմեն Դանիելյան

24.12.2018 14:00 ԻՐԱՎՈՒՆՔ
Մերօրյա Շուռաները թափանցիկ կողոպտել են երկիրն ու ժողովրդին. Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակարը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Պետք է վերջ դրվի իրավական ավանտյուրային...

Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին


Հ.Գ. ԱԱԾ-ը և ՀՔԾ-ն քսանչորսժամյա ռեժիմով գերծանրաբեռնված աշխատում են, իսկ դատական համակարգի որոշ ներկայացուցիչներ հատուկ ձեռագրով ՛՛պարտիզանությամբ՛՛ զբաղվում... Դուք բռնեք, մենք բաց թողնենք...
Հ.Գ. Վերջին ամիսների աղմկահարույց բացահայտումները ցույց տվեցին, որ նախկին իշխանությունները երբեք էլ կոռուպցիայով չեն զբաղվել... եվ դա է պատճառը, որ խիստ զարմացած են... որ իրենց ՛՛անհիմն՛՛ մեղադրում են...
Կարելի է կիսել նրանց մտահոգությունը.... քանզի երբեք էլ կոռուպցիայով չեն զբաղվել... Նրանք բառիս բուն իմաստով կողոպտել էին այն ամենն ինչ ձեռքների տակ ընկել էր... այսինքն նրանք բացահայտ հափշտակել էին ժողովրդի ունեցվածքը. երկիրը վերածել մեծ կերակրատաշտի, որի շուրջը բազմել էին ազգականներին ու բիզնես-գործընկերներին: Եվ ջհանդամը, թե խելք պետք չի ԱԺ պատգամավոր դառնալու համար, խրախճանքներից այն կողմ չէին... Նման կատեգորիայի մարդիկ էին ղեկավարում Հայաստանը և զարմանալի չէր, որ արտաքին պարտքն օր-օրի ավելանում էր, իսկ փոխարենը իշխանավորները արտերկրում բիզնեսներ, վիլլաներ, առանձնատներ, անգամ կղզիներ էին գնում:


Հ.Գ. Մերօրյա Շուռաները թափանցիկ կողոպտել են երկիրն ու ժողովրդին, նրանց մոտ կոռուպցիայից ու կաշառքից մի խոսացեք, մարդիկ մտահոգվում են...

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА