o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իտալիան թույլ չի տվել Միջերկրական ծովում փրկված ներգաղթյալներով լի նավի մուտքը երկիր

23.12.2018 22:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իտալիան թույլ չի տվել Միջերկրական ծովում փրկված ներգաղթյալներով լի նավի մուտքը երկիր

Իտալիան երկրի տարածք չի թողել ավելի քան 300 ներգաղթյալներին, որոնց Միջերկրական ծովում փրկել էր իսպանական Pro Activa Open Arms մարդասիրական կազմակերպությունը: Այս մասին գրում է Corriere օրաթերթը:

Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են ծառայել բանակում

«Իմ պատասխանը հստակ է. Իտալիայի նավահանգիստները փակ են: Մարդկանց առևտրով զբաղվողների և նրանց օգնականների համար ամեն ինչ վերջացած է»,- հայտարարել է Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին:

Pro Activa Open Arms կազմակերպությունը հայտարարել է, որ Իտալիան չի ցանկանում ընդունել ներգաղթյալներին, իսկ Մալթան հրաժարվել է փրկված ներգաղթյալներով լի նավին սննդով ապահովել: Կազմակերպությունից նաև հայտնել են, որ ապօրինի ներգաղթյալների թվում նաև հղի կանայք կան, ինչպես նաև նորածին երեխայի մայր, որին երեխայի հետ միասին ուղղաթիռով Մալթա են ուղարկել:

Մադրիդը համաձայնել է ընդունել ներգաղթյալներով լի նավը: Այն մոտ օրերս խարիսխ կգցի Իսպանիայի Algeciras  նավահանգստում:  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА