o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտինը շնորհավորել է Ճապոնիայի կայսեր ծննդյան 85-ամյակը

23.12.2018 18:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պուտինը շնորհավորել է Ճապոնիայի կայսեր ծննդյան 85-ամյակը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ճապոնիայի կայսր Ակիհիտոյին ծննդյան օրվա առթիվ և վստահություն հայտնել, որ ռուս-ճապոնական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ի շահ երկու ժողովուրդների, փոխանցում է РИА Новости-ն:

Սիրուշոն շնորհավորել է Լևոն Քոչարյանի ծննդյան օրը

«Ուզում եմ վստահություն հայտնել, որ ռուս-ճապոնական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ի շահ ժողովուրդների և Ասիայի ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման»,- ասված է նախագահի ուղերձում:

Պուտինը նաև շնորհավորել է կայսրին գալիք Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով նրան ու նրա ընտանիքին առողջություն և բարեկեցություն, իսկ Ճապոնիայի բնակիչներին՝ երջանկություն և բարգավաճում: 

Ճապոնիայի կայսրն այսօր՝ դեկտեմբերի 23-ին նշում է ծննդյան 85-ամյակը: Սա Ակիհիտոյի՝ կայսեր պաշտոնում վերջին տարեդարձն է, քանի որ հաջորդ տարի նա պետք է հեռանա գահից:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА