o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

168 զոհ, 30 անհետ կորած. Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել

23.12.2018 21:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
168 զոհ, 30 անհետ կորած. Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով զոհերի թիվը շարունակում է աճել

Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 168-ի: Ներկայիս տվյալներով կա 745 տուժած, 30 մարդ համարվում է անհետ կորած, հաղորդում է The Guardian-ը:

Բոլիվիայում նախագահի վերընտրվելուց հետո բողոքի ցույցերի հետևանքով 383 մարդ է տուժել

Ինդոնեզիայի բնական աղետների կառավարման ազգային վարչության ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոյի խոսքով՝ զոհերի թիվը, հավանաբար, կշարունակի աճել, քանի որ փրկարարները դեռևս աղետից տուժած ոչ բոլոր տարածքներում են եղել: 

Աղետից ամենաշատը տուժել է Ճավա կղզու Բանտեն մարզի Պանդեգլանգ շրջանը: Գիտնականները կարծում են, որ ցունամիի պատճառ է դարձել Անակ Կրակատաու հրաբխի ժայթքումը: 

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում իր խոր վիշտն է արտահայտել ցունամիի զոհերի համար՝ նշելով, որ կառավարության բոլոր համապատասխան պաշտոնյաներին հրահանգել է անհապաղ միջոցներ ձեռնարկել կորածներին որոնելու և տուժածներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА